Փոխանցումներ
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներհանրապետական դրամական փոխանցումները կատարում է հիմնականում ՀՀ կենտրոնական բանկում բացված դրամային թղթակցային հաշվի միջոցով: Բանկը ՀՀ տարածքում գործող բանկերի թղթակցային հաշիվների միջոցով իրականացնում է անկանխիկ միջոցների փոխանցման գործարքներ:
ՀՀ տարածքում դրամական փոխանցումները իրականացվում են մեկ բանկային օրվա ընթացքում:

Բանկը ՀՀ տարածքում գործող հետևյալ բանկերի հետ ունի թղթակցային հարաբերություններ`
- «Արմսվիսբանկ» ՓԲԸ
- «Յունիբանկ» ՓԲԸ
- «Կոնվերս բանկ» ՓԲԸ
- «Անելիք բանկ» ՓԲԸ
- «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ
- «Էվոկաբանկ» ՓԲԸ
- «Ամերիաբանկ» ՓԲԸ
- «Արցախբանկ» ՓԲԸ
- «Արդշինբանկ» ՓԲԸ
- «Մելլաթ Բանկ» ՓԲԸ
Միջազգային փոխանցումներ
Ակցիա՝ 15.10.2024 -31.07.2025-ը ներառյալ ՀՀ ռեզիդենտների կողմից ԱՄՆ դոլարով ԱՄՆ, Եվրոյով Եվրոպա և ԱՄԷ դիրհամով ԱՄԷ G-OUR տարբերակով փոխանցումների համար գործում են հետևյալ սակագները․․
ԱՄՆ դոլարով, ԱՄԷ դիրհամով - 0.1%, նվազագույնը՝ 6000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 40 000 ՀՀ դրամ
Եվրոյով - (մինչև 10 000 եվրո ներառյալ) 6000 ՀՀ դրամ
Ակցիայի շրջանակներում փոխանցումների համար հասանելի երկրների ցանկ
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն հանդիսանալով S.W.I.F.T. էլեկտրոնային վճարումների միջազգային համակարգի անդամ և ունենալով թղթակից բանկերի լայն ցանց, իրականացնում է միջազգային դրամական միջոցների փոխանցումներ տարբեր երկրներ, տարբեր արտարժույթներով: Համակարգով կատարվող փոխանցումները իրականացվում են համաձայն Բանկում գործող սակագների: