POS Տերմինալներ
POS տերմինալ
Սարքավորում՝ SUNMI P2
Տրամադրվում է Բանկի կողմից և օգտագործվում է բացառապես որպես վճարային տերմինալ։
POS տերմինալը սարք է, որի միջոցով վաճառքի կետերում ընդունվում են անկանխիկ վճարումներ՝ Visa, Mastercard և Arca քարտերով։ Այն ապահովում է վճարումների արագ, անվտանգ և հարմար իրականացում՝ դարձնելով վաճառքի գործընթացը ժամանակակից և վստահելի։
Ամիօ բանկն առաջարկում է՝
- Սարքերի անվճար տրամադրում, տեղադրում և տեխնիկական սպասարկում,
- Խորհրդատվություն ամբողջ գործընթացի ընթացքում,
- Մրցունակ միջնորդավճարներ,
- Վճարման գործընթացի պարզ և հարմարավետ իրականացում,
- Տերմինալների թղթերի և լոգոների անվճար տրամադրում,
- Անհատական մոտեցում՝ Ձեր բիզնեսի պահանջներին համապատասխան։

Ինչպե՞ս դիմել
Տեղադրման վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու և դիմելու համար լրացրեք առցանց հայտը։ Մեր մասնագետները 1-2 աշխատանքային օրվա ընթացքում կկապվեն Ձեզ հետ, կներկայացնեն պայմանները և կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին: