Հաշիվներ

Հաշիվների բացում և սպասարկում

ԱՄԻՕԲԱՆԿՈՒՄ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են անվճար բացել դրամային և արտարժութային հաշիվներ: Հաշվի սպասարկման վճար չի գանձվում

Ռեզիդենտ իրավաբանական անձանց բանկային կամ անհատական մետաղական հաշիվ բացելու փաստաթղթերի ցանկ:

  • Կանոնադրությունն՝ բոլոր փոփոխություններով և լրացումներով:
  • Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրամադրված պետական միասնական ռեգիստրից քաղվածք:
  • Բաժնետիրական ընկերությունների համար` արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակ կամ քաղվածք բաժնետերերի ռեեստրից, որը տրամադրվում է գրանցված արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպության կողմից:
  • Գործադիր մարմնի ղեկավարի կամ ժամանակավոր պաշտոնակատարի անձը հաստատող քարտի և սոցիալական քարտի համարը կամ սոցիալական քարտից հրաժարման գրառումը:
  • Անձը հաստատող փաստաթղթեր՝ ֆիզիկական անձանց համար, ովքեր ունեն Հաճախորդի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի, բաժնեմասերի և փայերի 10 տոկոսը կամ ավելին։
  • Իրավաբանական անձանց համար, ովքեր հանդիսանում են հաճախորդի կանոնադրական կապիտալի 10 տոկոսի և ավել բաժնետոմսերի, բաժնեմասերի և փայերի՝ սույն ենթահավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
  • Լիազորված անձի դեպքում՝ լիազորագիր:
  • Հայտ-պայմանագիր հաշիվ բացելու վերաբերյալ:
  • Ստորագրության նմուշով և/կամ կնիքի դրոշմով քարտ (առկայության դեպքում)
  • Ստորագրության քարտում 1-ին և 2-րդ ստորագրության իրավունք ունեցող անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճեները:

Ծանոթագրություն

Փաստաթղթերի բոլոր պատճենները ներկայացվում են «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ, որը ստորագրված է գործադիր մարմնի ղեկավարի կամ վերջինիս ժամանակավոր պաշտոնակատարի կողմից վավերացված Հաճախորդի կնիքով (Ըստ՝ Հաճախորդի ցանկության), բացառությամբ լիազորված անձի կողմից ներկայացված լիազորագրի բնօրինակի: Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կարգով սահմանված այլ փաստաթղթեր:

Հիմնական պայմաններ

Հաճախորդի հաշվի նվազագույն մնացորդը (բոլոր հաշիվների համար)

ՀՀ իրավաբանական անձինք15 000
Անհատ ձեռնարկատերեր5 000

Հաշվի ամենօրյա մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույքը

Դրամային հաշիվներ1%
Արտարժութային հաշիվներ0%

Հաճախորդի հաշվից կանխիկացման վճար

ՀՀ դրամ0.3%
ԱՄՆ դոլար1%

Այլ ազատ փոխարկելի արժույթ

Թարմացված է` 28.04.2026 11:01