Հաշիվներ

Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ – ն այսուհետ առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել արտարժութային ռիսկերը: “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ մետաղական հաշիվը նախատեսված է անկանխիկ 999.9 հարգի ոսկու հաշվառման և դրանով գործարքներ կատարելու համար: Առարկայազուրկ մետաղական հաշիվը թանկարժեք մետաղները ներդրումային դաշտում օգտագործելու նոր և ժամանակակից մեթոդ է: Թանկարժեք մետաղները չեն կորցնում իրենց արժեքը անկախ քաղաքական և տնտեսական իրավիճակից:
page picture

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում օգտվել մի շարք առավելություններից`

  • պահպանել և կուտակել դրամական միջոցներ ցանկացած պայմաններում, ներառյալ` ինֆլյացիա, անկայուն շուկայական իրավիճակ, ճգնաժամ
  • ավելացնել խնայողություններն` ի հաշիվ միջազգային շուկայում թանկարժեք մետաղի արժեքի աճի
  • ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների
  • ապահովել իրացվելիության բարձր մակարդակ ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ տվյալ պահին գործող փոխարժեքով
  • բացառել արտարժութային ռիսկերը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ մետաղական հաշիվների սպասարկման ծառայությունների սակագներ

  • Բանկային գործարքի տեսակը Սակագին
  • Հաշվի արժույթ Ոսկի 999.9 հարգի
  • Ֆիզիկական անձանց համար հաշվեհամարի բացում և սպասարկում 1,500 ՀՀ դրամ
  • Իրավաբանական անձանց համար հաշվեհամարի բացում և սպասարկում 1,500 ՀՀ դրամ
  • Հաշվի փակում0 ՀՀ դրամ
  • Հաշվի նվազագույն մնացորդ 0 գ
  • Գործարքի նվազագույն չափը մեկ հաշվի համար1 գ
  • Կանխիկ դեպոզիտ և ոսկու դուրսգրումՉի իրականացվում
  • Բանկի կողմից անկանխիկ ոսկու առք/վաճառք«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից տվյալ օրը սահմանված փոխարժեքով
  • Ներբանկային փոխանցումներ հաշվից0 ՀՀ դրամ
  • Փոխանցումներ Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան այլ բանկերին0,1%, նվազագույնը՝ 9000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50000 ՀՀ դրամ
  • Անկանխիկ միջոցների մուտք հաշվին0 ՀՀ դրամ
  • Բանկի կողմից հաշվեհամարից գանձվող տոկոսադրույք0%
  • Քաղվածքների և տեղեկանքների տրամադրումտրամադրում«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագներին համապատասխան
Զգաուշացում
Առարկայազուրկ մետաղական հաշիվները չեն փոխհատուցվում Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամի կողմից

Թարմացված է` 27.11.2023 14:05

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2023 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից