ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հայտարարում է ակցիա Apple Pay-ով վճարումների համար
24.03.2023
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտապաններն այսուհետ կարող են կցել իրենց քարտերը Apple Pay-ին ABB Mobile կամ Apple Wallet հավելվածներում և կատարել անհպում վճարումներ հեռախոսների, ժամացույցների և Apple ապրանքանիշի այլ սարքերի միջոցով: Միաժամանակ Բանկի VISA և Mastercard քարտապանների համար անցկացվում է ակցիա, որի ընթացքում Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում, Apple Pay-ով առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ կատարած 3 քարտապաններ կստանան արժեքավոր նվերներ՝
- 1-ին տեղ՝ iPhone 14 Pro Max բջջային հեռախոս
- 2-րդ տեղ՝ iPad Pro 12.9 պլանշետ
- 3-րդ տեղ՝ Apple Watch Ultra ժամացույց։
Ակցիան գործում է ս.թ. մարտի 21-ից մինչև ապրիլի 21-ը: +374 10 59 20 20
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Թարմացված է` 26.06.2023 11:34