Սպառողական վարկեր
Վարկ՝ նպատակներդ իրականացնելու համար

Օնլայն վարկ
AMIO Mobile հավելվածի միջոցով կարող եք ստանալ օնլայն վարկ՝ առանց բանկ այցելելու։ Արագ հայտ, տեղում որոշում և վարկի տրամադրում ընդամենը 1 րոպեի ընթացքում՝ պարզ ու հարմար գործընթացով։
Տոկոս
սկսած 16%-ից
Գումար
մինչև 15 մլն դրամ
Ժամկետ
12-60 ամիս
Տրամադրում
1 րոպեում
Առավելություններ
Վարկի գումար՝ մինչև 15 մլն դրամ
Վարկի արագ տրամադրում՝ մինչև 1 րոպեում
Անմիջապես AMIO Mobile-ով
Վարկի տեսակ - Բանկի առցանց հարթակների միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկ
Վարկի ձևակերպման վայր - Բանկի մոբայլ հավելված
Արժույթ - ՀՀ դրամ
Վարկային սահմանաչափ - 100,000 - 15,000,000¹
¹«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում մեկ վարկառուի ունեցած առանց գրավային ապահովության վարկերի առավելագույն սահմանաչափը չպետք է գերազանցի 15 մլն ՀՀ դրամը:
Տարեկան անվանական տոկոսադրույք - 16% - 21%
Տարեկան փաստացի տոկոսադրույք - 17.23% - 23.25%
Տարեկան անվանական տոկոսադրույքի և վարկի սահմանաչափի հաշվարկման կարգ - Տարեկան անվանական տոկոսադրույքը և վարկի առաջարկվող սահմանաչափը սահմանվում են՝ հաշվի առնելով վարկառուի եկամուտների չափն ու աղբյուրը, ինչպես նաև Բանկի կողմից իրականացվող վարկունակության գնահատման արդյունքները:
Տոկոսադրույքի տեսակ - Հաստատուն
ժամկետ - 12 - 60 ամիս
Ապահովվածություն - Բանկային/քարտային հաշվից բխող դրամական միջոցների պահանջի իրավունքի գրավ
Վարկ գրավ հարաբերակցություն - 100%
Վարկի տրամադրման եղանակ - Անկանխիկ՝ վարկառուի՝ Բանկում գործող հաշվին
Մարման եղանակ - Անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա վճարում)
Տոկոսագումարների հաշվարկման կարգ - Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով
Վարկային հայտի ուսումնասիրության վճար - Սահմանված չէ
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար - Սահմանված չէ
Վարկի սպասարկման ամսական միջնորդավճար - Սահմանված չէ
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ - Վարկային պայմանագրերի հաստատումից հետո 1 րոպեի ընթացքում*
*Բանկում տեխնիկական խնդիրների առկայության դեպքում վարկի տրամադրման ժամկետը կարող է երկարաձգվել, ինչպես նաև վարկի տրամադրում կարող է չիրականացվել վարկառուի մոտ որևէ պարտավորության առկայության դեպքում` գերածախս, ժամկետանց պարտավորություններ, ՀԿԱԾ արգելանք և այլն:
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում կիրառվող տույժեր և բացասական հետևանքներ - Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում Բանկն իրավունք ունի`
Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակել կիրառել պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
- Կիրառել տույժ՝ ժամկետանց տոկոսագումարի և ժամկետանց վարկի նկատմամբ՝ 0.13%-ի չափով՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար:
- Ժամկետանց պարտավորությունների կատարման դեպքում մարումները իրականացնել հետևյալ հերթականությամբ՝
- Տույժ/տուգանքներ
- Տոկոսագումարներ
- Մայր գումար
Ուշադրություն
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում Բանկը 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները ուղարկում է Վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է վարկառուի վարկային պատմությունը:
Վարկառուն իրավունք ունի Վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ իր վարկային պատմությունը:
Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել վարկառուին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վաղաժամկետ մարում - Վարկը կարող է ցանկացած ժամանակ վաղաժամկետ մարվել, որի դեպքում տույժեր և այլ վճարներ չեն գանձվում:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում`
- ենթակա են նվազեցման վարկի օգտագործված մասի նկատմամբ հաշվարկվող տոկոսների, միջնորդավճարների և սպասարկման վճարների ծախսը,
- ենթակա չեն նվազեցման սույն պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված տուժանքները, վարկի մարման և/կամ տոկոսների վճարման նպատակով կատարված փոխանցումների, ինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար վճարված գումարները, նոտարական վավերացման, պետական գրանցման (նշված ծառայությունների առկայության դեպքում) դիմաց կատարված վճարները, հավելյալ՝ սույն Վարկի հետ կապ չունեցող՝ վարկառուի ցանկությամբ ընտրված ապահովագրական ծառայությունների դիմաց կատարված ապահովագրավճարները,
- Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարներ:
Բանկային հաշիվների բացում/սպասարկում - Եթե վարկառուն Բանկում չունի գործող բանկային հաշիվ, ապա վարկի տրամադրման շրջանակում նրա համար բացվում է բանկային հաշիվ, որի սպասարկումն անվճար է վարկի գործողության ընթացքում։ Հաշվի օգտագործման և սպասարկման այլ պայմանները՝ համաձայն բանկում գործող «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների սպասարկման սակագների
Վարկային միջոցների կանխիկացում - Համաձայն բանկում գործող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների սպասարկման սակագների
Բանկային հաշիվների բացման/վարման քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները - Համաձայն բանկում գործող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների սպասարկման սակագների
Վարկառուի կարգավիճակ - ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնք ունեն մշտական գրանցման և/կամ փաստացի բնակության հասցե
Վարկառուի տարիք - Վարկային հայտը ներկայացնելու պահին վարկառուի տարիքը պետք է լինի՝ 21-65 տարեկան, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի 68 տարեկանը
Վարկային հայտի հաստատման դրական գործոններ
- Դրական վարկային պատմություն
- Կանոնավոր, գրանցված եկամուտ
- Վարկարժունության դրական գնահատական
- Բանկի կողմից սահմանված այլ պահանջներ
Վարկային հայտի մերժման գործոններ
- Վարկառուի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը
- Վարկառուի՝ վարկատեսակի պայմաններին անհամապատասխանություն
- Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ վարկառուն
վարկունակ չէ - Բացասական վարկային պատմություն
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել վարկառուի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում վարկառուի կողմից ներկայացված տեղեկությունը կամ վարկի վերադարձելիությունը
- Բանկի ներքին իրավական ակտերով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքեր
Վարկային հայտի դիտարկման համար անհրաժեշտ փաստաթղթեր - Սահմանված չէ³
³Բանկը, ըստ անհրաժեշտության, վարկառուից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն` վարկի դիտարկման համար:
Գրավի առարկայի բռնագանձում - Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածել կամ իրացնել այն։ Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում իրացումից ստացված գումարի հաշվին գրավով ապահովված պահանջն ամբողջությամբ չբավարարվելու դեպքում տարբերությունը բռնագանձվում է վարկառուի այլ գույքից:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ՉԿԱՏԱՐԵՔ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Պայմանավորված վարկի գումարով, ժամկետով, մարումների հաճախականությամբ և այլ օժանդակ ծառայությունների արժեքի փոփոխություններով՝ վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է տարբեր լինել վերոնշյալ օրինակից:
- Բանկը սպառողական վարկի տրամադրման հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո, նախքան սպառողական վարկի տրամադրման պայմանագրի կնքումը Վարկառուին տրամադրում է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայնՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի պահանջների:
- Վարկառուն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում վարկառուն պարտավոր է վարկի գումարը օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացիտոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող։
- Վարկառուն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու(մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թենմանիրավունքվարկայինպայմանագրով նախատեսված է, թե ոչ:
- ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԷԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
- Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է վարկառուից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցմանընթացքում լրացուցիչ հարցեր տալվարկառուին (նման պահանջի առկայության դեպքում),
- Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը վարկառուի՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում,
- ՀՀ հարկային օրենսգրքի և «ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման միասնական հաշվետվողական ստանդարտ»-ի (CRS) պահանջների համաձայն՝ Բանկը կարող է ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշիվների և հարկային ռեզիդենտության վերաբերյալ որոշակի տեղեկատվություն հավաքագրել և փոխանցել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին։ Պահանջվող տեղեկատվությունը Բանկին չտրամադրելու դեպքում՝ Բանկը ՀՀ Հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան ստիպված կլինի հրաժարվել (դադարեցնել) վարկառուի ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց, բացառությամբ վարկառուի անունով այլ ֆինանսական հաստատությունում բացված հաշվին վարկառուին պատկանող դրամական միջոցները փոխանցելու կամ դրամական միջոցներն առձեռն վարկառուին տրամադրելու գործարքներից:
- «Ձեր ֆինանսական տեղեկատուն» www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Վարկառուի համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
- AMIO Mobile բանկինգի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ:
Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:


