Վերաֆինանսավորում
Վարկ՝ նպատակներդ իրականացնելու համար

Անգրավ վարկի վերաֆինանսավորում
Երբ վարկերը սկսում են շատանալ, վճարման օրերը՝ խառնվել, իսկ տոկոսները՝ ավելանալ, ժամանակն է ընտրել ամենապարզ լուծումը։ Ամիօ բանկն առաջարկում է մի քանիսի փոխարեն ունենալ մեկ վարկ՝ վճարել ավելի քիչ տոկոսներ և ազատվել ֆինանսական սթրեսից։
Տոկոս
սկսած 13.9%-ից
Գումար
մինչև 15 մլն դրամ
Ժամկետ
60 ամիս
Առավելություններ
Վարկի տոկոսադրույքի նվազեցում
Վարկերի միավորում մեկ վարկում
Ամսական վճարումների բեռի նվազեցում
Առանց միջնորդավճարների
Վարկի նպատակ - Սպառողական վարկերի (առանց գույքի գրավի) վերաֆինանսավորում¹
¹Հաճախորդի վարկունակության գնահատման արդյուքում հնարավոր է հավելյալ սահմանաչափի տրամադրում:
Վարկի ձևակերպման վայր - Բանկի մասնաճյուղեր, «Նալբանդյան» սպասարկման կենտրոն
Արժույթ - ՀՀ դրամ
Վարկային սահմանաչափ - 100,000 - 15,000,000² ՀՀ դրամ
²Մեկ հաճախորդի մասով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ունեցած առանց գրավի վարկերի առավելագույն սահմանաչափը չպետք է գերազանցի 15 մլն ՀՀ դրամը:
Տարեկան անվանական տոկոսադրույք - 13.9% - 21%
Տարեկան փաստացի տոկոսադրույք - 14,82% - 23,15%
Տարեկան անվանական տոկոսադրույքի և վարկի սահմանաչափի հաշվարկման կարգ - Տարեկան անվանական տոկոսադրույքը և վարկի առաջարկվող սահմանաչափը սահմանվում են՝ հաշվի առնելով վերաֆինանսավորման տեսակը (վարկի/վարկերի վերաֆինանսավորում կամ վարկի/վարկերի վերաֆինանսավորում՝ հավելյալ սահմանաչափի տրամադրմամբ), վարկառուի եկամուտների չափն ու աղբյուրը, ինչպես նաև Բանկի կողմից իրականացվող վարկունակության գնահատման արդյունքները:
Տոկոսադրույքի տեսակ - Հաստատուն
Վարկի ժամկետ - 60 ամիս
Ապահովվածություն - Եկամտի ստացման իրավունքի և/կամ քարտային հաշվից բխող դրամական պահանջի իրավունքի գրավ
Վարկ գրավ հարաբերակցություն - 100%
Վարկի տրամադրման եղանակ - Անկանխիկ՝ վարկառուի՝ Բանկում գործող հաշվին
Վերաֆինանսավորման շրջանակում այլ բանկերում գործող վարկերի մարման եղանակ - Այլ բանկերում վարկերի մարումն իրականացվում է վարկային կոդի հիման վրա՝ Բանկի կողմից վարկի տրամադրման պահին
Մարման եղանակ - Անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա վճարում)³
³Անուիտետային/հավասարաչափ վճարումներով վարկի մարման եղանակ է , որի դեպքում վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս վարկառուն կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ, ընդ որում՝ հարաբերակցությունը փոփոխվում է վարկի ժամկետի ընթացքում):
Տոկոսագումարների հաշվարկման կարգ - Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով
Վարկային հայտի ուսումնասիրության վճար - Սահմանված չէ
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար - Սահմանված չէ
Վարկի սպասարկման ամսական միջնորդավճար - Սահմանված չէ
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետ - Մինչև 1 աշխատանքային օր
Վարկառուին վարկային հայտի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկացում - Վարկային հայտի որոշման վերաբերյալ Բանկի կողմից որոշման կայացման օրը վարկառուին ուղարկվում է ծանուցում՝ կարճ հաղորդագրության միջոցով
Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ - Վարկի տրամադրման դրական որոշման կայացման օրվանից 10 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ - Վարկային պայմանագրերը ստորագրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում
Վարկառուի եկամուտներ - Վարկառուի աշխատանքի փաստի առկայություն կամ առաջնային և/կամ երկրորդային եկամուտների/Հավելված/ վերլուծություն
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում գանձվող տույժեր և բացասական հետևանքներ - Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում Բանկն իրավունք ունի`
- Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակել կիրառել պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
- Կիրառել տույժ՝ ժամկետանց տոկոսագումարի և ժամկետանց վարկի նկատմամբ 0.13%-ի չափով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար:
- Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում՝ մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝
1․ Տույժ/տուգանքներ
2․ Տոկոսագումարներ
3․ Մայր գումար
Ուշադրություն՝ վարկառուի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում Բանկը 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները ուղարկում է Վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է վարկառուի վարկային պատմությունը:
Վարկառուն իրավունք ունի Վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռքբերել իր վարկային պատմությունը:
Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել վարկառուին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վաղաժամկետ մարում - Վարկը ցանկացած ժամանակ կարող է վաղաժամկետ մարվել, որի դեպքում տույժեր և այլ վճարներ չեն գանձվում:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում`
- ենթակա են նվազեցման վարկի օգտագործված մասի նկատմամբ հաշվարկվող տոկոսների, միջնորդավճարների և սպասարկման վճարների ծախսը,
- ենթակա չեն նվազեցման սույն պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված տուժանքները, վարկի մարման և/կամ տոկոսների վճարման նպատակով կատարված փոխանցումների համար, ինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար վճարված գումարները, նոտարական վավերացման, պետական գրանցման (նշված ծառայությունների առկայության դեպքում) դիմաց կատարված վճարները, հավելյալ՝ սույն վարկի հետ կապ չունեցող, վարկառուի ցանկությամբ ընտրված ապահովագրական ծառայությունների դիմաց կատարված ապահովագրավճարները:
- Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարներ:
Վարկային միջոցների կանխիկացում - Վարկային միջոցների կանխիկացումը իրականացվում է այն դեպքում, երբ վարկերի վերաֆինանսավորման հետ մեկտեղ տրամադրվում է նաև հավելյալ վարկային սահմանաչափ:
Կանխիկացումը կատարվում է համաձայն բանկում գործող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների սպասարկման սակագների
Բանկային հաշիվների բացում/սպասարկում - Համաձայն բանկում գործող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների սպասարկման սակագների
Քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները - Համաձայն բանկում գործող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների սպասարկման սակագների
Վարկի պայմանների վերանայում - Վարկի մնացորդի 0.2%, նվազագույնը՝ 5000 ՀՀ դրամ
Վարկառուի կարգավիճակ - ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնք ունեն մշտական գրանցման և/կամ փաստացի բնակության հասցե⁴
⁴Ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` անձը հաստատող փաստաթղթում փաստացի բնակության մասին նշումի
բացակայության դեպքում անհրաժեշտ է հաշվառման կամ փաստացի բնակության հասցեի նշումով ոչ պակաս, քան 183 օր վաղեմության ժամկետով
կացության քարտի կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանքի առկայություն: Վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է
աշխատանքային պայմանագրի առկայությունը, որի գործողության ժամկետը գերազանցում է պահանջվող վարկի վերջնաժամկետը, ընդ որում
աշխատանքի վերջին վայրում անդադար ստաժը պետք է լինի առնվազն 4 ամիս:
Ուժային կառույցների աշխատակիցների համար փաստացի բնակության պահանջին բավարարող փաստաթուղթ է հանդիսանում հետևյալ
փաստաթղթերից մեկը.
- ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանքը` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ
- եկամուտների մասին տեղեկանքը` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ
- զինվորական գրքույկը զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:
Վերջինների բացակայության դեպքում ուժային կառույցների աշխատակիցների համար հիմք է հանդիսանում վերջին տարում ոչ պակաս, քան 183 օր ՀՀ տարածքում գտնվելու փաստը (հաստատման համար կցվում են վիզաների նշումների առկայությամբ անձնագրի համապատասխան էջերի սքան-պատճենները)
Վարկառուի տարիք - Վարկային հայտի ներկայացման պահին վարկառուի տարիքը պետք է լինի 21-65 տարեկան, իսկ վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 68 տարեկանը։
Աշխատանքային ստաժ - Աշխատավարձային եկամուտ ունեցող վարկառուի դեպքում անհրաժեշտ է, որպեսզի վարկառուն ունենա առնվազն 3 (երեք) ամիս աշխատանքային փորձ տվյալ կազմակերպությունում
Վարկային հայտի հաստատման դրական գործոններ
- Դրական վարկային պատմություն
- Կանոնավոր, գրանցված եկամուտ
- Վարկարժունության դրական գնահատական
- Բանկի կողմից սահմանված այլ պահանջներ
Վարկային հայտի մերժման գործոններ
- Վարկառուի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը
- Վարկառուի՝ վարկատեսակի պայմաններին անհամապատասխանություն
- Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ վարկառուն
վարկունակ չէ - Բացասական վարկային պատմություն
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել վարկառուի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում վարկառուի կողմից ներկայացված տեղեկությունը կամ վարկի վերադարձելիությունը
- Բանկի ներքին իրավական ակտերով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքեր
Վարկային հայտի դիտարկման համար անհրաժեշտ փաստաթղթեր - Վարկավորման շրջանակում ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են՝ կախված վարկառուի կողմից ընտրված վերաֆինանսավորման տեսակից (վարկի/վարկերի վերաֆինանսավորում կամ վարկի/վարկերի վերաֆինանսավորում՝ վարկային սահմանաչափի տրամադրմամբ), համաձայն Հավելված-ի։
Գրավի առարկայի բռնագանձում - Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածել կամ իրացնել այն։ Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում իրացումից ստացված գումարի հաշվին գրավով ապահովված պահանջն ամբողջությամբ չբավարարվելու դեպքում տարբերությունը բռնագանձվում է վարկառուի այլ գույքից:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ՉԿԱՏԱՐԵՔ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Պայմանավորված վարկի գումարով, ժամկետով, մարումների հաճախականությամբ և այլ օժանդակ ծառայությունների արժեքի փոփոխություններով՝ վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է տարբեր լինել վերոնշյալ օրինակից:
- Բանկը սպառողական վարկի տրամադրման հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո, նախքան սպառողական վարկի տրամադրման պայմանագրի կնքումը Վարկառուին տրամադրում է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայնՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի պահանջների:
- Վարկառուն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում վարկառուն պարտավոր է վարկի գումարը օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող։
- Վարկառուն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու(մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թենմանիրավունքվարկայինպայմանագրով նախատեսված է, թե ոչ:
- ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
- Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է վարկառուից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցմանընթացքում լրացուցիչ հարցեր տալվարկառուին (նման պահանջի առկայության դեպքում),
- Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը վարկառուի՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում,
- ՀՀ հարկային օրենսգրքի և «ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման միասնական հաշվետվողական ստանդարտ»-ի (CRS) պահանջների համաձայն՝ Բանկը կարող է ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշիվների և հարկային ռեզիդենտության վերաբերյալ որոշակի տեղեկատվություն հավաքագրել և փոխանցել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին։ Պահանջվող տեղեկատվությունը Բանկին չտրամադրելու դեպքում՝ Բանկը ՀՀ Հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան ստիպված կլինի հրաժարվել (դադարեցնել) վարկառուի ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց, բացառությամբ վարկառուի անունով այլ ֆինանսական հաստատությունում բացված հաշվին վարկառուին պատկանող դրամական միջոցները փոխանցելու կամ դրամական միջոցներն առձեռն վարկառուին տրամադրելու գործարքներից:
- «Ձեր ֆինանսական տեղեկատուն» www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Վարկառուի համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
- AMIO Mobile բանկինգի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ:
Վարկառուի Կարգավիճակ - ՀՀ-ում ռեզիդենտ ֆիզիկական անձ
Նվազագույն տարիք - Վարկային հայտի ներկայացման պահին հաճախորդի տարիքը պետք է լինի 21-65 տարեկան, իսկ վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 68 տարեկանը
Առավելագույն տարիք - Վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
Վարկառուի վարկային պատմության և վճարունակության հանդեպ պահանջներ - Համաձայն Բանկի կողմից սահմանված պահանջների
Կախված հաճախորդի նախընտրած վերաֆինանսավորման տեսակից (աշխատավարձի առկայության փաստի հիմքով կամ եկամտի վերլուծությամբ) վարկավորման շրջանակում կարող են պահանջվել փաստաթղթեր համաձայն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի։
Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն վարկառուին կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն վարկառուին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:


