ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Նորություններ
amio news

Բեր վարկերդ Ամիօ, սկսիր մաքուր էջից

07.01.2026

Երբ վարկերը սկսում են շատանալ, վճարման օրերը՝ խառնվել, իսկ տոկոսները՝ ավելանալ, ժամանակն է ընտրել ամենապարզ լուծումը։ Ամիօ բանկն առաջարկում է մի քանիսի փոխարեն ունենալ մեկ վարկ՝ վճարել ավելի քիչ տոկոսներ և ազատվել ֆինանսական սթրեսից։

Բանկը տրամադրում է անգրավ կամ գրավով սպառողական վարկերի, ինչպես նաև հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում։

Ծանոթացիր վերաֆինանսավորման բոլոր տեսակների պայմաններին, գտիր այն, ինչ պետք է հենց քեզ, թող կոնտակտներդ, և մեր թիմը կկապվի քեզ հետ՝ առաջարկելու լավագույն լուծումը։

  • Հիփոթեքային վարկի վերաֆինանսավորում

Սկսիր մաքուր էջից՝ տեղափոխելով գործող հիփոթեքային վարկդ Ամիօ բանկ։ Տեղափոխելիս տոկոսադրույքը կնվազի 1.5%-ով, իսկ տարեկան փաստացի նվազագույն տոկոսադրույքը կկազմի 13.24-16.56%։

  • Գրավադրման բոլոր ծախսերը կհոգա բանկը․ կա հայտի սպասարկման վճար,

  • Չեն պահանջվում եկամուտը հավաստող փաստաթղթեր, ապահովագրություն և սպասարկման վճար,

  • Մինչև 8 մլն դրամի վարկային գիծ՝ սպառողական կարիքների համար, (օրինակ՝ բնակարանի վերանորոգման)

Բացի այդ, կարող ես օգտվել վարկի ժամկետը մինչև 36 ամիս երկարաձգելու հնարավորությունից՝ նվազեցնելով ամսական վճարումների չափը։

  • Անգրավ սպառողական վարկի վերաֆինանսավորում

Սկսիր մաքուր էջից՝ վերաֆինանսավորելով անգրավ սպառողական վարկդ Ամիօ բանկում։ Ստացիր պատասխան 2–5 րոպեում և օգտվիր՝

  • ավելի ցածր տոկոսադրույքից,
  • նվազեցված ամսական վճարներից,
  • և վարկի ժամկետի երկարաձգման հնարավորությունից։

Վաֆինանսավորումը հասանելի է գրանցված եկամուտ ունեցող անձանց՝ առանց եկամուտների վերլուծության։

  • Գրավով վարկի վերաֆինանսավորում

Սկսիր մաքուր էջից՝ տեղափոխելով գործող գրավով վարկդ Ամիօ բանկ և մարիր այն ավելի լավ պայմաններով։

  • Ստացիր մինչև 1.5% նվազեցում վարկիդ գործող տոկոսադրույքից,
  • ավելի երկար մարման ժամկետ,
  • և նկատելիորեն նվազող ամսական վճարներ։

Բացի այդ, կունենաս ընթացիկ վարկիդ մնացորդից բարձր գումար ստանալու հնարավորություն։ Նոտարի, կադաստրի և այլ ծախսերը կհոգա բանկը։

Թող կոնտակտներդ այստեղ և սպասիր զանգի։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2026 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից