«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է Բանկի Երևանի և Դիլիջանի Դրամարկղային կենտրոնների գործունեության համար տեխնիկական սարքավորումներ (թղթադրամի և մետաղադրամի իսկությունը ստուգող, տեսակավորող և հաշվող մեքենաներ, ջերմաեռակցող սարքեր) ձեռք բերելու մրցույթ:
19.01.2023
Մրցույթի պայմաններն են.
- Թղթադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն թղթադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները (և դիմերեսի, և դարձերեսի համար). 1.1 Թղթադրամների տեսանելի պատկերի և չափերի համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին, 1.2 Ուլտրամանուշակագույն լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ, 1.3 Ինֆրակարմիր լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ, 1.4 Մագնիսականություն։
- Պիտանի, կենղծ և հնամաշ/վնասված թղթադրամների որակում, առանձնացում, տեսակավորում:
- Հաշված և տեսակավորած թղթադրամների վերաբերյալ հաշվետվություններ ստանալու/տրամադրելու և արտահանելու հնարավորություն:
- Մետաղադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն մետաղադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները. 4.1 Մետաղադրամների չափերի (տրամագիծ և հաստություն) համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին/անվանական արժեք և նկարագիր /, 4.2Համաձուլվածքի ստուգում (մագնիսականություն, էլեկտրահաղորդականություն): 4.3Սարքերի հետագա սպասարկման, ծրագրային կարգաբերման/Բանկի կողմից սպասարկվող արժույթների, այդ թվում ՀՀ դրամի ճանաչման, իսկության ստուգման/մասին տեղեկատվություն: 4.4Պահանջվող տեխնիկական սարքավորումների մատակարարման վերջնաժամկետ սահմանել մինչև 15.03.2023թ.:
Պահանջվող փաստաթղթեր.
- • մրցույթի մասնակցության դիմում հայտ
- • կոմերցիոն առաջարկ
- • կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի գրանցման վկայական)
- • գործընկեր կազմակերպությունների ցանկ
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿե ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, մինչև 2023 թվականի հունվարի 27-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:
Փակ ծրարի վրա պետք է նշվի.
- • Մրցույթի անվանումը (թղթադրամի և մետաղադրամի իսկությունը ստուգող, տեսակավորող և հաշվող մեքենաների, ջերմաեռակցող սարքերի ձեռք բերման մրցույթ)
- • «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրըե գրառումը,
- • «Մրցութային հանձնաժողովինե գրառումը,
- • ՈՒղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2023 թվականի փետրվարի 6-ը:
Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Դրամական գործառնությունների վարչություն՝ +374 10 59 20 96 կամ +374 93 22 33 99 հեռախոսահամարներով: Ձեռքբերման համար առաջարկվող տեխնիկական սարքավորումների մակնիշները և քանակը, որոնք համապատասխանում են պահանջվող պայմաններին:
Ձեռքբերման համար առաջարկվող տեխնիկական սարքավորումների մակնիշները և քանակը
Թարմացված է` 04.12.2023 14:48