Քարտային հաշվի մնացորդի ստուգման նոր հեռավար տարբերակ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ
06.12.2022
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաճախորդներն այսուհետ կարող են օգտվել Ինտերակտիվ ձայնային արձագանքման (Smart IVR) համակարգի նոր հնարավորությունից` 24/7 ռեժիմով ստանալով տեղեկատվություն քարտային հաշվի մնացորդի վերաբերյալ առանց օպերատորի օգնության: Ինչպե՞ս օգտագործել Smart IVR համակարգը՝ քարտային հաշվի մնացորդը ստուգելու համար.
Քայլ 1. Զանգահարեք +374 10 59 20 20 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ գրանցված Ձեր հեռախոսահամարից, Քայլ 2. Սեղմեք 1, Քայլ 3. Մուտքագրեք քարտի վրա նշված 16 նիշանոց համարը.
Բանկի Smart IVR համակարգի ֆունկցիոնալ հնարավորություններն առաջիկայում էլ ավելի են ընդլայնվելու՝ ստեղծելով մեր հաճախորդների համար հեռավար սպասարկման արագ և ապահով պայմաններ:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից