ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ BBB և D&O ապահովագրության նպատակով:

15.11.2022

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ:

Մրցույթին մասնակցել ցանկացող ապահովագրական ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը պահանջվող փաստաթղթերի հետ միասին փակ ծրարներով, վերջիններիս վրա նշելով ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները և գրառում «Մրցութային հանձնաժողովին», մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-16:45-ը ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ գտնվելու վայր ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով: Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերությունները, որոնք իրականացնում են «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրություն» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն» (D&O): Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Ռիսկերի կառավարման և հսկողության դեպարտամենտ (+37410) 59 20 38 հեռախոսահամարով:

Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկ.

• Դիմում-հայտ, • Կանոնադրություն լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ), • Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ), • ՀՎՀՀ (կրկնօրինակ), • Ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, • Վերջին հաշվեու ժամանակաշրջանի համար հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունները, • Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճենը, • «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) տիպային պայմանագրեր, • Տեղեկանք վերջին 2 տարիների ընթացքում «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով ապահովագրական դեպքերի քանակի և ապահովագրական հատուցումների գումարների վերաբերյալ, • Տեղեկանք այլ բանկերի հետ «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով վերջին 2 տարիների ընթացքում համագործակցության վերաբերյալ, • Վերաապահովագրողների վերաբերյալ տեղեկատվություն, • Գնային առաջարկ, • Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներ.

• «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով փորձի առկայություն, • «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) պայմանագրեր կնքվելու դեպքում ապահովագրավճարը մուտքագրվելու է ապահովագրական ընկերության` բացառապես «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված հաշվին:

«Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով գնային առաջարկը պետք է ներառի հետևյալը.

1.Բանկային ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն. 2.Էլեկտրոնային և համակարգչային հանցագործության ապահովագրություն. 3.Մասնագիտական հատուցման ապահովագրություն. 4.Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կարող է վերոնշյալ բաժիններից ընտրել ապահովագրման ենթակա բաղադրիչները:

Թարմացված է` 31.05.2024 13:30

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից