ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է Զինվորի տան` «Հայաստան 301» նախագծին

03.07.2023

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը և Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը վերջերս այցելել են Զինվորի տուն «Հայաստան 301» ծրագրի շրջանակում Բանկի աջակցությունն ու երախտագիտության խոսքերն արտահայտելու հայրենիքի պաշտպաններին: Բանկի ներկայացուցիչները վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել շենքում, ծանոթացել պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների հետ, նրանց բուժման գործընթացին և առօրյային։ Գ. Թառումյանը, «Հայաստան 301» ծրագրի շահառուի հետ ապակյա բեկոր ավելացնելով Մարտիրոս Սարյանի՝ 100 տարի առաջ վրձնած «Հայաստան» կտավի կրկնօրինակի վրա, համալրել է վիրավորում ստացած տղաների համար արժանապատիվ կյանք ապահովող նախագծին աջակցող կազմակերպությունների շարքը: Վերջինս, կարևորելով «Զինվորի տան» այս նախաձեռնությունը, միևնույն ժամանակ շեշտել է, որ ցանկացած ներդրում անհամեմատելի է անձնուրաց կերպով հայրենիքի պաշտպանության գործը հանձն առնելու տղաների պատրաստակամության հետ: «Շատ կարևոր է, որ պատասխանատու պաշտոններ գրավող մարդիկ անձամբ այցելեն «Զինվորի տուն», որովհետև այլ բան է ծրագրի մասին լսելը, մեկ այլ բան՝ վիրավոր զինվորներին աջակցելու անհրաժեշտությունը տեղում գնահատելը»,- իր տպավորություններն այսպես մեկնաբանեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը: Ընդունելության վերջում պատերազմում ծանր վիրավորում ստացած Նարեկ Վարդանյանը խաղաղության մաղթանքով Գ. Թառումյանին նվիրեց «Սովորական հայրենիք» վերնագրով իր հեղինակած գիրքը. տղաները համարում են, որ իրենց արածն արտառոց բան չէր, իրենք սովորական զինվորներ էին, հայրենիքն էլ՝ սովորական հայրենիք, որը պետք էր պաշտպանել…

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 01.03.2024 06:10

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից