Թափուր աշխատատեղեր

Ֆինանսական ռիսկերի կառավարման բաժնի առաջատար մասնագետ

  • Հիմնական պարտականություններ

    • Ֆինանսական ռիսկերի նույնականացում, մշտադիտարկում, քանակական գնահատման պարբերական հաշվարկների և վերլուծությունների իրականացում, հաշվետվությունների կազմում,
    • Սթրես թեստավորման հաշվարկների իրականացում և սցենարային վերլուծության գործընթացներին մասնակցություն,
    • Ֆինանսական ռիսկերի մոդելների հիման վրա ռիսկերի գնահատում և հաշվետվությունների կազմում,
    • Ֆինանսական ռիսկերի գծով տնտեսական կապիտալի հաշվարկների իրականցում,
    • Մասնակցություն կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացին և վերականգնման ծրագրին առնչվող մոդելների և սթրեսս թեստերի իրականացմանը,
    • Բանկի ռիսկի ախորժակի ցուցանիշների սահմանաչափերի հաշվարկ և դրանց մշտադիտարկում,
    • Գործընկեր կազմակերպությունների գծով ռիսկի սահմանաչափերի մշակում և պարբերական մշտադիտարկում,
    • Տվյալների բազաներից (SQL) ռիսկերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և մշակում,
    • Ռիսկերի գնահատման և հաշվետվության համար անհրաժեշտ ավտոմատացված հաշվետվությունների (Python/R/PowerBI) մշակում։
  • Անհրաժեշտ որակավորում և փորձ

    • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական, մաթեմատիկական կամ ակտուարական ոլորտներում,
    • Բանկային կամ ֆինանսական ոլորտում 1-2 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին ռիսկերի կառավարման ոլորտում,
    • Microsoft Excel-ի գերազանց իմացություն, տվյալների հարցումների և վերլուծության նպատակով SQL-ի կիրառական տիրապետում, Python/ R ծրագրավորման լեզուների և Power BI իմացություն։
    • Վիճակագրական և էկոնոմետրիկ մոդելների տիրապետում,
    • Բանկային գործի և հիմնական ֆինանսական գործիքների իմացություն,
    • Հայերենի գերազանց,անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
    • Արագ կողմնորոշվելու ունակություն,
    • Թիմային աշխատանքի և բանակցություններ վարելու կարողություններ:

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 13.02.2026 12:30