ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Թափուր աշխատատեղեր

Հաճախորդի փորձառության առաջատար մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

      1. Պարբերական վերահսկողություն.
      • Իրականացնել Բանկի Սքայ ծառայության (զանգերի կենտրոն) պարբերական վերահսկողություն/ զանգերի վերլսումներ, վիդեոբանկինգ ծառայության ստուգումներ, գրավոր հարթակների դիտարկումներ/
      • Իրականացնել Բանկի մասնաճյուղային ցանցի պարբերական վերահսկողություն ՝կատարելով այցեր մասնաճյուղեր և տեսագրությունների դիտարկումներ
      • Կատարված դիտարկումների արդյունքում հավաքագրված տեղեկատվության քննարկում շահագրգիռ ստորաբաժանումների հետ և, ըստ անհրաժշետության, համապատասխան նախագծերի կազմում/ առաջարկների ներկայացում
      1. Հաճախորդի փորձառության տեսանկյունից նախագծերում ներգրավվածություն՝ուղու քարտեզագրում (journey mapping).
      • Ուսումնասիրել հաճախորդի ամբողջական “ճանապարհը/ուղին”, ներկայացնել համապատասխան առաջարկներ պատասխանատու թիմերին և հետևել առաջարկների իրագործմանը
      1. Հաճախորդակենտրոն մշակույթի տարածում.
      • Զարգացնել հաճախորդակենտրոն մշակույթը Բանկի ներսում՝ ապահովելով, որ հաճախորդների կարիքներն ու տեսակետները հաշվի առնվեն բոլոր որոշումների կայացման գործընթացներում: Վերանայել հաճախորդներին ուղարկվող պատասխանները, էլ. նամակներն ու հաղորդագրությունները բոլոր հնարավոր ալիքներով: Անհրաժեշտության դեպքում ստեղծել ստանդարտներ/ սկրիպտեր առաջնագծի աշխատակիցների համար:
  • Անհրաժեշտ պահանջներ

      • Բակալավրի աստիճան՝ ֆինանսների, մարքեթինգի, հոգեբանության և/կամ հարակից ոլորտում (Մագիստրոսական աստիճանը առավելություն է)
      • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում
      • 1 տարվա փորձ հաճախորդների փորձառության, սպասարկման որակի հսկողության/վերահսկման, հաճախորդների լոյալության/հավատարմության և պահպանման (retention) և/կամ հարակից ոլորտում
      • Թիմային խաղացող
  • Պարտադիր հմտություններ

      • Հաճախորդակենտրոն/ հաճախորդամետ մտածողություն
      • Հաճախորդների վարքագծի խորքային ըմբռնում
      • Ուժեղ հաղորդակցման հմտություններ
      • Բարձր էմոցիոնալ ինտելեկտ, կարեկցանք
      • Սթրեսակայնություն, ուժեղ բանակցային հմտություններ

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել
+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, 0010, ք․Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելվածԲջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին: «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2026 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

footer logofooter logofooter logofooter logofooter logo
Բանկը Վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բակի կողմից

Բանկը Վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բակի կողմից