Թափուր աշխատատեղեր

Պրոդուկտների մշակման և առաջխաղացման բաժնի ղեկավար

  • Աշխատանքային պարտականություններ

    • Մշակել և իրականացնել մանրածախ պրոդուկտների ռազմավարությունն ու ճանապարհային քարտեզը՝ ներառյալ քարտերը, վճարումները և փոխանցումները, փաթեթային առաջարկները, առցանց վարկավորումը և այլ թվային ուղղվածությամբ պրոդուկտները։
    • Պատասխանատու լինել պրոդուկտի ամբողջական կենսացիկլի համար՝ գաղափարից և բիզնես հիմնավորումից մինչև գործարկում, շարունակական օպտիմալացում, սպասարկում և պորտֆելի կառավարում։
    • Ապահովել թվային վաճառքների արդյունավետությունը՝ ներառյալ հաճախորդների ներգրավման, կոնվերսիայի, ակտիվացման, օգտագործման և եկամտային KPI-ները։
    • Ապահովել պրոդուկտների շարունակական սպասարկումն ու համապատասխանությունը՝ ներառյալ սակագների և գնագոյացման փոփոխությունները, կարգավորող և իրավական թարմացումները, քաղաքականությունների փոփոխությունները, պրոդուկտների պայմաններն ու դրույթները և այլ անհրաժեշտ փոփոխությունները։
    • Մշտադիտարկել պրոդուկտների արդյունավետությունը, հաճախորդների հետադարձ կապը, շուկայի զարգացումները և կարգավորող պահանջները և նախաձեռնել անհրաժեշտ բարելավումներ կամ փոփոխություններ։
    • Մշակել հաճախորդների համար գրավիչ առաջարկներ և շարունակաբար բարելավել թվային պրոդուկտների հաճախորդային ուղիներն ու փորձառությունը։
    • Կառավարել պրոդուկտների տնտեսագիտությունը, գնագոյացումը, շահութաբերությունը և բիզնես հիմնավորումները։
    • Համագործակցել Տեխնոլոգիաների, Թվային, Մարքեթինգի, Ռիսկերի, Համապատասխանության, Իրավաբանական, Գործառնությունների, Ֆինանսների և այլ շահակից ստորաբաժանումների հետ՝ նոր պրոդուկտների արդյունավետ ներդրման և պրոդուկտային փոփոխությունների իրականացման համար։
    • Բացահայտել նոր պրոդուկտային, գործընկերային և աճի հնարավորություններ՝ հիմնվելով հաճախորդների կարիքների, շուկայի միտումների և տվյալների վրա։
    • Ղեկավարել, զարգացնել և մոտիվացնել Growth Manager-ների թիմը։
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան բիզնեսի, ֆինանսների, մարքեթինգի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
    • Առնվազն 5 տարվա փորձ Growth, բիզնեսի զարգացման, կոմերցիոն կառավարման կամ հարակից ղեկավար պաշտոններում՝ բանկային, ֆինտեխ կամ վճարումների ոլորտում։
    • Թիմերի կառավարման և չափելի բիզնես աճ ապահովելու ապացուցված փորձ։
    • Գործարքային բիզնես մոդելների, բանկային տնտեսագիտության և հաճախորդի կենսացիկլի կառավարման խորքային իմացություն։
    • Վերլուծական տվյալները կոմերցիոն գործողությունների ծրագրերի վերածելու կարողություն։
    • Ուժեղ առաջնորդական, շահակիցների կառավարման և բանակցային հմտություններ։
    • ՀՀ բանկային և վճարային ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն։
    • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց իմացությունը պարտադիր է։
    • Ռազմավարական մտածողություն – աճի տեսլական և կոմերցիոն ճանապարհային քարտեզ սահմանելու կարողություն։
    • Առաջնորդություն և քոուչինգ – բարձր արդյունավետությամբ աճի թիմերի ձևավորում և զարգացում։
    • Կոմերցիոն մտածելակերպ – արժեքի, եկամտի և շահութաբերության առավելագույնացում։
    • Վերլուծական և տվյալահեն մոտեցում – ինսայթների օգտագործում աճն արագացնելու համար։
    • Իրականացում և պատասխանատվություն – հավակնոտ աճի թիրախների ապահովում։
    • Նորարարական մտածելակերպ – նոր գործընկերությունների և աճի մոդելների ստեղծում։

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմում

Թարմացված է` 13.02.2026 12:30