Թափուր աշխատատեղեր

Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման գծով ղեկավար

  • Աշխատանքային պարտականություններ

    • Մոնիթորինգ և վերլուծություն՝ բանկի ընթացիկ և կանխատեսվող իրացվելիության դիրքի վերաբերյալ
    • Բանկի կապիտալի համարժեքության, կառուցվածքի և կանխատեսվող դիրքի վերահսկում ու վերլուծություն
    • Ակտիվների եկամտաբերության և պարտավորությունների ֆինանսավորման արժեքի գնահատում և վերլուծություն
    • Ակտիվների և պարտավորությունների կառուցվածքի շարունակական վերլուծություն, գնահատում և վերահսկողություն
    • ALCO-ի գործունեության արդյունավետ կազմակերպման և ապահովման աջակցություն
    • Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարմանը (ALCM) վերաբերող ներքին և կարգավորող հաշվետվությունների՝ ժամանակին և բարձր ճշգրտությամբ պատրաստման ապահովում
    • ALCM ոլորտին վերաբերող քաղաքականությունների և ընթացակարգերի մշակման, վերանայման և պարբերական թարմացման ապահովում
    • Տվյալների և վերլուծությունների հիման վրա կառավարման որոշումների կայացմանն աջակցություն
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտում
    • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում
    • Տվյալների վերլուծության գործիքների իմացություն՝ SQL, Python, Power BI
    • Ֆինանսաբանկային հաշվետվությունների և հիմնական կարգավորող/նորմատիվային դաշտի լավ իմացություն
    • ՀԾ-Բանկ համակարգի իմացություն
    • Զարգացած վերլուծական և քննադատական մտածողություն
    • Արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու կարողություն
    • Առաջադրանքները սահմանված ժամկետներում պլանավորելու և կատարելու հմտություն
    • Զարգացած հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
    • Տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու և բանակցելու կարողություն

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 13.02.2026 12:30