Թափուր աշխատատեղեր

Կառավարիչ | Երևանի մասնաճյուղային ցանց

  • Աշխատանքային պարտականություններ

    • Մասնաճյուղի աշխատակիցների ընթացիկ աշխատանքների կազմակերպում, կոորդինացում և վերահսկում ՝ ապահովելով դրանց արդյունավետությունն ու անընդհատությունը
    • Անհրաժեշտ միջոցառումների իրականացում՝ մասնաճյուղի բիզնես պլանի, պորտֆելների, վաճառքների և այլ պլանների կատարման համար, մասնավորապես՝ աշխատավարձային նախագծերի ներգրավում, պրեզենտացիաների անցկացում, հիմնական, խաչաձև և հեռախոսային վաճառքների կազմակերպում
    • Շաբաթական պարբերականությամբ փաստացի կատարված և ակնկալվող վաճառքների կատարողականի վերլուծության իրականացում՝ ձեռնարկելով միջոցառումներ վաճառքի պլանների կատարման ուղղությամբ
    • Բանկոմատների լիցքավորման և լիցքաթափման գործընթացի մասնակցություն, ծրագրային հաստատման ապահովում
    • Մասնաճյուղի աշխատողների կողմից պաշտոնական պարտականությունների կատարման, աշխատանքային և կատարողական կարգապահության վերահսկում
    • Մասնաճյուղի խնդիրների վերաբերյալ առաջարկների ներկայացում
    • Դրամապահոցի բացման և փակման պրոցեսներին մասնակցություն
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն կրթություն
    • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում
    • Ֆինանսական վերլուծության գերազանց իմացություն
    • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
    • Առաջնորդության հմտություն
    • Հաղորդակցության հմտություններ
    • Հայերենի գերազանց տիրապետում
    • Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 13.02.2026 12:30