Թափուր աշխատատեղեր
Պրոդուկտի մենեջեր
Աշխատանքային պարտականություններ
- Ղեկավարել և կառավարել պրոդուկտի ամբողջական կյանքի ցիկլը՝ գաղափարի ձևավորումից մինչև գործարկում, զարգացում և օպտիմալացում։
- Բիզնես պահանջները ձևակերպել և փաստաթղթավորել պրոդուկտային պահանջների տեսքով (BRD, PRD, User Stories)։
- Կառավարել և առաջնահերթություններ սահմանել պրոդուկտի backlog-ի համար՝ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ։
- Համագործակցել IT և այլ ներգրավված թիմերի հետ պրոդուկտի կյանքի ցիկլի բոլոր փուլերում։
- Ապահովել արդյունավետ համագործակցություն արտաքին մատակարարների և գործընկերների հետ։
- Մասնակցել product discovery գործընթացին՝ ներառյալ խնդիրների բացահայտումը, լուծումների մշակումը, վավերացումը և փորձարկումը։
- Վերլուծել պրոդուկտի արդյունավետությունը և պատասխանատվություն կրել սահմանված KPI-ների և բիզնես արդյունքների ապահովման համար։
- Բացահայտել զարգացման նոր հնարավորություններ և ներկայացնել պրոդուկտի բարելավման նախաձեռնություններ։
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում Վարկային պրոդուկտների կամ թվային վարկավորման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
- Գործնական փորձ՝
- Agile, Scrum և Kanban մեթոդաբանությունների կիրառման ոլորտում,
- Jira և Confluence գործիքների օգտագործման մեջ,
- BRD, PRD և User Stories փաստաթղթերի պատրաստման և կառավարման մեջ։
- Լավ գիտելիքներ սպառողական վարկավորման, թվային վարկավորման գործընթացների և հաճախորդի ճանապարհի (Customer Journey) վերաբերյալ
- Թվային պրոդուկտների մշակման և կառավարման ամբողջական ցիկլի հստակ պատկերացում
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների և ոլորտային կարգավորումների իմացություն
- Բիզնես պահանջների, տեխնիկական սահմանափակումների և կարգավորող պահանջների միջև արդյունավետ հավասարակշռություն ապահովելու կարողություն
- Վարկային ռիսկերի կառավարման ոլորտում փորձը կդիտվի որպես լրացուցիչ առավելություն
- Վերլուծական և կառուցվածքային մտածողություն
- Ուժեղ հաղորդակցման, բանակցային և համակարգման հմտություններ
- Բազմաֆունկցիոնալ թիմերի և տարբեր շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
- Նախաձեռնողականություն, ինքնուրույնություն և արդյունքի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացում
- Արագ սովորելու, փոփոխվող միջավայրին հարմարվելու և շարունակական զարգացման ձգտում
- ուսերենի և անգլերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել