Թափուր աշխատատեղեր

Սնանկության գործերով խնդրահարույց ակտիվների վերականգնման բաժնի ավագ իրավաբան

  • Աշխատանքային պարտականություններ

    • Սնանկ ճանաչելու և պահանջը գրանցելու մասին դիմումների կազմում, ներկայացում սնանկության դատարան, խնդրահարույց սնանկության գործերի փաթեթների, դատարանից ստացված (կայացված) դատական ակտերի ու գրությունների, սնանկության կառավարիչների կողմից ներկայացված գրությունների և այլ փաստաթղթերի, դատավարական գործողությունների վերաբերյալ ստացված գրագրությունների ու տեղեկությունների ուսումնասիրում, վերլուծություն և դրանց հիման վրա ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերից բխող, Բանկի շահերի ներկայացուցչություն՝ սնանկության դատարանում, քաղաքացիական վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում
    • Սնանկության գործերով աճուրդների մասնակցություն և գույքերի ձեռքբերում, սեփականության իրավունքի պետական գրանցում, պետական գրանցման ընթացքում ծագած խոչընդոտների վերացում
    • Իրավական փաստաթղթերի ուսումնասիրություն, վերլուծություն, պարզաբանում, առաջարկ, կարծիք, եզրակացության կազմում, այդ թվում նաև դատավարական՝ հայցադիմումի պատասխան, առարկություն, դիրքորոշում, հակընդդեմ հայց կամ ապահովում, բողոք և այլ դատավարական գործողություններ
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն իրավաբանական կրթություն (փաստաբանի, սնանկության կառավարչի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն)
    • Սնանկության գործերով աշխատանքային գործունեության առնվազն 2 տարվա մասնագիտական գործունեության փորձ (բանկային համակարգում նշված ոլորտների հետ համատեղ աշխատանքային գործունեության փորձը կդիտվի որպես առավելություն)
    • ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող օրենքների և այլ վերաբերելի իրավական ակտերի լավ իմացություն
    • MS Office, Mulberry, ՀԾ ծրագրերի իմացություն
    • Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 13.02.2026 12:30