Թափուր աշխատատեղեր
Կատարողականի կառավարման ավագ մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովել Բանկում ներդրված կատարողականի կառավարման համակարգի ամբողջական ցիկլի(նպատակների սահմանման և գնահատման փուլեր, հետադարձ կապի տրամադրում, կարողունակությունների գնահատում և այլն) ճշգրիտ, ժամանակին և մեթոդաբանությանը համապատասխան իրականացումը։
- Կատարել համակարգի պարբերական վերանայումներ, բացահայտել բարելավման հնարավորությունները և ներկայացնել զարգացման առաջարկներ։
- Աջակցել աշխատողներին և ղեկավարներին կատարողականի կառավարման գործիքների կիրառման, նպատակների ձևակերպման և գնահատման գործընթացներում։
- Ապահովել Կատարողականի կառավարման տեղեկատվական համակարգի անխափան և արդյունավետ շահագործումը, զարգացումը և խնդիրների շտկումը:
- Վերլուծել կատարողականի գնահատման արդյունքները, պատրաստել կառավարչական հաշվետվություններ և վերլուծական նյութեր։
- Մասնակցել կատարողականի արդյունքների վրա հիմնված վարձատրության համակարգերի մշակման գործընթացին:
- Մասնակցել աշխատատեղերի դասակարգման համակարգի (Grading system)մշակմանը և ներդնմանը Բանկում:
- Մասնակցել պաշտոնների նկարագրությունների (Job Descriptions) մշակման, վերանայման և բանկային ստանդարտներին համապատասխանեցման աշխատանքներին։
- Մասնակցել փոխհաջորդման պլանավորման (Succession planning) գործընթացի ներդնմանը Բանկում:
- Աջակցել ՄՌԿ քաղաքականությունների և ընթացակարգերի մշակմանը և ներդնմանը Բանկում:
- Մասնակցել այլ կազմակերպական զարգացման, արդյունավետության բարձրացման և փոփոխությունների կառավարման նախաձեռնություններին։
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարդկային ռեսուրսների կառավարման, տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 2 տարվա փորձ ՄՌԿ ոլորտում, ցանկալի է՝ բանկային կամ ֆինանսական համակարգում
- Ռազմավարական ՄՌ կառավարման, կազմակերպական զարգացման ժամանակակից մոտեցումների լավ իմացություն
- Փորձը արդեն ներդրված կատարողականի կառավարման համակարգի աջակցության և զարգացման ուղղությամբ կդիտվի որպես առավելություն
- MS Excel, PowerPoint և ՄՌ տեղեկատվական համակարգերի (HRIS) լավ իմացություն
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի լավ իմացություն
- Կատարողականի կառավարման համակարգի ժամանակակից մոտեցումների, OKR/KPI-ների լավ իմացություն
- Բարձր վերլուծական կարողություն և տվյալների հետ աշխատելու հմտություններ
- Համակարգային մտածողություն
- Աճի մտածելակերպ՝ շարունակական զարգացման և ուսումնառության ցանկություն և կարողություն
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Բարձր հուզական ինտելեկտի առկայություն և ապրումակցման ունակություն
- Գործընթացների նկատմամբ անձնական պատասխանատվություն (ownership) ստանձնելու պատրաստակամություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմում աշխատելու ունակություն և գաղտնիության պահպանում
- ժամանակի կառավարման հմտություններ
- Կարգապահության և պատասխանտվության բարձր զգացում:
Դիմել թափուր հաստիքի համար
Заявка