ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Թափուր աշխատատեղեր

Պրեմիում հաճախորդների սպասարկման մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

      • Ֆիզիկական հաճախորդների խորհրդատվության տրամադրում, սպասարկում, պրոդուկտի վաճառք, խաչաձև պրոդուկտների վաճառք, իրավաբանական անձ հաճախորդների դրամարկղային գործառնությունների իրականացում
      • ՀԾ-Բանկ համակարգում տարատեսակ վճարումների իրականացում և արագ դրամական փոխանցումների սպասարկում (ֆիզիկական և իրավաբանական անձանց համար)
      • Բանկային ծառայությունների (այդ թվում նաև վարկերի) վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ԱՔՌԱ հարցումների իրականացում
      • Քաղվածքների/տեղեկանքների տրամադրում
      • Գլխավոր դրամարկղից դեպի մյուս դրամարկղեր գումարի պահանջի/ավելցուկի հետվերադարձի ձևակերպում
      • Վարկային հայտերի ընդունում (սպառողական անգրավ վարկ, վարկային գիծ, առաջնակարգ գրավով վարկ), վարկի և գրավի ձևակերպում՝ սահմանված կաղապարներին համապատասխան, վարկային փաթեթների հավաքագրում
      • Սահմանված ամսական վաճառքների պլանների իրականացում
      • Բանկոմատների լիցքավորման և լիցքաթափման գործընթացին մասնակցություն և ՀՍԴԳ բաժնի պետի բացակայության դեպքում, ծրագրային ձևակերպման ապահովում
      • Բանկ-Հաճախորդ համակարգի սպասարկում
  • Անհրաժեշտ պահանջներ

      • Բարձրագույն կրթություն.
      • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն.
      • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ բանկային ոլորտում
      • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքի գերազանց իմացություն.
      • Հաղորդակցման և բանակցությունների հմտություններ
      • Հաճախորդակենտրոն և հաճախորդամետ մտածելակերպ
      • Արագ կողմնորոշվելու ունակություն
      • Ճկունություն
      • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն (բանավոր և գրավոր)

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել