Թափուր աշխատատեղեր
Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր
Աշխատանքային պարտականություններ
- Զարգացնել և պահպանել ամուր հարաբերություններ կորպորատիվ հաճախորդների հետ
- Վերլուծել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան բանկային պրոդուկտներ (վարկեր, առևտրի ֆինանսավորում, կանխիկ հոսքերի կառավարում և այլն)
- Կառավարել կորպորատիվ հաճախորդների պորտֆելը՝ ապահովելով եկամտաբերություն և աճ
- Պատրաստել վարկային և ոչ վարկային պրոդուկտների առաջարկներ
- Վերահսկել հաճախորդների ֆինանսական ցուցանիշները և վարկային պայմանների պահպանումը
- Իրականացնել խաչաձև վաճառքներ՝ բանկի շահութաբերությունը բարձրացնելու համար
- Հետևել շուկայի զարգացումներին և մրցակիցներին։
- Ապահովել համապատասխանություն ներքին քաղաքականություններին և կարգավորիչ պահանջներին
- Համագործակցել բանկի այլ ստորաբաժանումների հետ (իրավաբանական, գործառնությունների, ռիսկերի, ֆինասնական և այլն)
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, բիզնես կառավարման կամ հարակից ոլորտում
- 3–7 տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ բանկինգում կամ ֆինանսական ոլորտում
- Ֆինանսական վերլուծության և հաշվապահան հաշվառման իմացություն և վարկային գնահատման ուժեղ հմտություններ
- Գերազանց հաղորդակցման և բանակցային ունակություններ
- Հաճախորդակենտրոն մտածողություն և հարաբերությունների կառավարման հմտություններ
- Բանկային պրոդուկտների և ֆինանսական շուկաների լավ իմացություն
- MS Office ծրագրերի իմացություն
- Անգլերենի և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել