Թափուր աշխատատեղեր
Կորպորատիվ խնդրահարույց ակտիվների վերականգնման բաժնի առաջատար մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
- Խնդրահարույց վարկերի վերադարձն ապահովելու նպատակով՝ վարկային գործարքի մասնակիցների հետ բանակցությունների իրականացում
- Խնդրահարույց վարկերի հաշվառում և գործող կարգավիճակների վերաբերյալ տեղեկության գրանցում Բանկի խնդրահարույց վարկերի ռեեստրում
- Վարկային պարտավորությունների պատշաճ կատարման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկող և Բանկի կողմից գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին հաճախորդներին ուղարկման ենթակա գրավոր ծանուցումների կազմում, ուղարկում, ստացականների հաշվառում ու պահպանում,
- Խնդրահարույց հաճախորդների դիմումների վերլուծություն առաջարկության կազմում և ներկայացում
- Իրավասու մարմինների որոշոմերի կատարում և կատարման վերահսկում,
- Խնդրահարույց վարկային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման նպատակով՝ հաճախորդներին սպասարկում և տեխնիկական հարցերով աջակցություն
- Վարկառուների հետ վարկի մարմանն խոչընդոտող կամ վարկի մարումը իրականացնելը հետաձգող հարցերի պարզում և դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում անմիջական ղեկավարին:
- Խնդրահարույց վարկերի վերլուծություն, առաջարկությունների ներկայացում
- Խնդրահարույց վարկառուի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներիկատարում
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական և/կամ իրավաբանական կրթություն
- Բանակցային հմտություններ, տեղեկատվության և ֆինանսական վերլուծության ունակություն, վարկունակության գնահատման մոդելների տիրապետում,
- Իրավաբանական անձանց ֆինանսական ցուցանիշների վերլուծության հմտություններ
- Ժամանակի և գործընթացների կառավարում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Բանկային համակարգում, որից 2-ը վարկավորման և/կամ վարկային ռիսկերի գնահաման և/կամ վարկերի հետվերադարձման ոլորտում
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Ms Office-ի տիրապետում, ՀԾ Բանկ համակարգի տիրապետում
- Հայերեն լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել