Միանվագ վճարների հաշիվ

Տեղեկատվություն միանվագ վճարների մասին
ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ կնքված պայմանագրի շրջանակներում իրականացնում է Միանվագ դրամական վճարների (նպաստների և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված գումարների) սպասարկման բանկային հաշիվների բացում և սպասարկում:
page picture

ՀՀ քաղաքացի հանդիսացող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային կամ առարկայազուրկ մետաղական հաշվի բացման փաստաթղթերի ցանկ.

  • Հաշիվ բացելու դիմում-պայմանագիր
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) կամ վերջինս չունենալու մասին տեղեկանք (նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում չի պահանջվում)
  • Ռեզիդենտի «Ճանաչիր հաճախորդիդ» հարցաթերթիկ (KYC)

Թարմացված է` 10.08.2023 16:14