Թափուր աշխատատեղեր
Պրոդուկտի մենեջեր
Աշխատանքային պարտականություններ
- Սահմանել պրոդուկտի տեսլականը, ռազմավարությունը, նպատակները և զարգացման առաջնահերթությունները՝ համաձայն Բանկի ընդհանուր ռազմավարության,
- Կառավարել պրոդուկտի կյանքի ամբողջական ցիկլը՝ գաղափարի ձևավորումից մինչև գործարկում, զարգացում և օպտիմալացում,
- Բիզնես պահանջները ձևակերպել և փաստաթղթավորել պրոդուկտային պահանջների տեսքով,
- Կառավարել և առաջնահերթություններ սահմանել պրոդուկտի համար,
- Պարբերաբար կատարել պրոդուկտի, հաճախորդների վարքագծի և շուկայի վերլուծություններ՝ աճի և բարելավման հնարավորությունները բացահայտելու համար,
- Հետևել պրոդուկտի KPI-ներին և շահութաբերությանը, անհրաժեշտության դեպքում ներկայացնել բարելավմանն ուղղված բիզնես-քեյսեր,
- Նախաձեռնել և կառավարել չափելի բիզնես ազդեցություն ունեցող նախագծեր, որոնք միտված են գործընթացների ավտոմատացմանը, ինչպես նաև աշխատակիցների և հաճախորդների փորձի բարելավմանը,
- Համակարգել առնչվող ստորաբաժանումների հետ աշխատանքները և ապահովել թափանցիկություն
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների կամ հարակից ոլորտներում։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում.
- Գործնական փորձ՝
- Agile մեթոդաբանության կիրառման ոլորտում,
- Բանկային պրոդուկտների և գործընթացների իմացություն,
- Թվային պրոդուկտների մշակման և կառավարման ամբողջական ցիկլի հստակ պատկերացում,
- Բիզնես պահանջների, տեխնիկական սահմանափակումների և կարգավորող պահանջների միջև արդյունավետ հավասարակշռություն ապահովելու կարողություն,
- ՀՀ բանկային օրենսդրության և ոլորտային կարգավորումների իմացություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
- Վերլուծական հմտությունները և ՀԾ համակարգի հետ աշխատանքային փորձը կդիտվեն որպես լրացուցիչ առավելություն:
- Վերլուծական և կառուցվածքային մտածողություն,
- Ուժեղ հաղորդակցման, բանակցային և համակարգման հմտություններ,
- Բազմաֆունկցիոնալ թիմերի և տարբեր շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն,
- Նախաձեռնողականություն, ինքնուրույնություն և արդյունքի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացում,
- Արագ սովորելու, փոփոխվող միջավայրին հարմարվելու և շարունակական զարգացման ունակություն։
Դիմել թափուր հաստիքի համար
ԴիմելԹարմացված է` 13.02.2026 12:30