Թափուր աշխատատեղեր

Կորպորատիվ և ՓՄՁ վարկերի գնահատման գլխավոր մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

    • Բիզնես ստորաբաժանումների կողմից իրականացված առևտրային վարկերի վերլուծության ստուգում և ներքին ակտերին համապատասխանության ստուգում
    • Վարկային հայտերի պատրաստման և վերլուծության շրջանակներում մասնագիտական օժանդակության տրամադրում համապատասխան բիզնես ստորաբաժանմանը
    • Բիզնես վարկերի ռիսկերի բացահայտում, գնահատում, բացահայտված ռիսկերի կառավարմանն ուղղված պայմանների սահմանում և եզրակացության տրամադրում
    • Առևտրային վարկավորման ոլորտները կարգավորող ներքին իրավական ակտերի մշակման գործընթացին մասնակցություն, առաջարկությունների ներկայացում, գործող ներքին իրավական ակտերի փոփոխությունների իրականացում
    • Իրավաբանական անձանց ներքին վարկանշավորման սքոր համակարգի մշակում և բարելավում
    • Վարկային նոր պրոդուկտների ներդրման ռիսկերի գնահատում
    • Վարկային պորտֆելի որակի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն կրթություն /տնտեսագիտության, ֆինանսների, ռիսկերի կառավարման կամ հարակից մասնագիտություններում/
    • 5+ տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում, մասնավորապես միջին և խոշոր բիզնես վարկավորման և/կամ բիզնես ռիսկերի կառավարման ոլորտում
    • Բիզնես վարկավորման գործընթացի գերազանց իմացություն
    • Ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների կազմման, ընթերցման և ուսումնասիրության փորձ և գիտելիքներ
    • MS Office, մասնավորապես Excel-ի գերազանաց իմացություն
    • Բանկային գործի և բանկային օրենսդրության իմացություն
    • Վարկային ռիսկերի գնահատման մեթոդների գերազանց իմացություն
    • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 13.02.2026 12:30