«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնում է «Դիլիջան» մասնաճյուղի գործունեությունը
23.06.2023
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 28-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնելու է ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Գետափնյա փ., թիվ 2/15 հասցեում գործող «Դիլիջան» մասնաճյուղի գործունեությունը: «Դիլիջան» մասնաճյուղի հաճախորդները կարող են շարունակել սպասարկվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ մոտակա «Իջևան» մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Ա. Մելիքբեկյան փ., 5/9), ինչպես նաև Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում: Միաժամանակ հայտնում ենք, որ գրեթե բոլոր բանկային գործարքները հնարավոր է կատարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հեռավար սպասարկման այլընտրանքային ուղիներով՝ ABB Mobile հավելվածով, վճարային տերմինալներով, տեսազանգի ծառայության միջոցով՝ Skype համակարգում տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 592020, WhatsApp/Viber +37494 114488
Թարմացված է` 26.06.2023 09:49