«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնում է «Անի» մասնաճյուղի գործունեությունը
16.06.2023
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 21-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնելու է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Պ. Սևակի փ., թիվ 13 հասցեում գործող «Անի» մասնաճյուղի գործունեությունը: «Անի» մասնաճյուղի հաճախորդները կարող են շարունակել սպասարկվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ մոտակա «Գյումրի» մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ, թիվ 8), ինչպես նաև Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում: Միաժամանակ հայտնում ենք, որ գրեթե բոլոր բանկային գործարքները հնարավոր է կատարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հեռավար սպասարկման այլընտրանքային ուղիներով՝ ABB Mobile հավելվածով, վճարային տերմինալներով, տեսազանգի ծառայության միջոցով՝ Skype համակարգում տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 592020, WhatsApp/Viber +37494 114488
Թարմացված է` 22.06.2023 20:24