Նորակառույց բնակելի թաղամասում բնակարան ձեռք բերելու շահավետ պայմաններ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ
30.05.2023
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ ու ճկուն պայմաններ ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Թևոսյան փողոց 1/3 հասցեում անշարժ գույք ձեռք բերելու համար: Կառուցապատման ծրագրի շրջանակում «Լիվինգ Ռեզիդենս» ՍՊԸ-ն առաջարկում է շուկայականից ցածր գներ: Երեք մասնաշենքից բաղկացած, մինչև 16 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրն ունենալու է ընդհանուր 2,930 քմ մակերեսով կանաչապատ և բարեկարգ տարածքներ, ստորգետնյա եռահարկ կայանատեղի, խաղահրապարակներ: Նորակառույց բնակելի համալիրը, մոտ լինելով տարբեր ենթակառուցվածքներին, կառուցվում է էկոլոգիապես մաքուր գոտում, իսկ շենքերն ունեն բարձր սեյսմակայունություն: Բնակարանի ձեռքբերման համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հիփոթեքային վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 13.9% է, իսկ փաստացի տոկոսադրույքը տատանվում է 14.9%-15.5% սահմաններում: Գործում է եկամտային հարկի վերադարձման հնարավորությունը: Հիփոթեքային վարկը կարող է ձևակերպվել 5-150 մլն դրամի չափով, 1.5-20 տարի մարման ժամկետով: Բնակելի համալիրի կառուցման ավարտը նախատեսված է 2025թ. մարտ ամսին: Վարկավորման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ պաշտոնական կայք- էջ՝ «Հիփոթեքային վարկեր»
Թարմացված է` 22.06.2023 21:03