ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

Հայաստանը ֆանտաստիկ և աննկարագրելի գեղեցիկ երկիր է

26.04.2023

Ջերարդ Հոֆման ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Խորհրդի անդամ

Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի գլխավոր ակտիվները: – Կարծում եմ, Հայաստանի գլխավոր ակտիվները մարդիկ են՝ մտավոր ներուժով և աշխատելու մեծ եռանդով: Մեր նպատակն է ուղիներ գտնել նրանց ներքին ընկալումներին, ձգտումներին աջակցելու համար: Բնականաբար, վարկավորելով և այլ բանկային ծառայություններ մատուցելով երկրի տարբեր մարզերում՝ մեզ համար առաջին հերթին կարևոր է մարդը, նրա բարեկեցությունը: Բանկի ներսում էլ, կարևոր է աշխատակիցներին ճիշտ ներկայացնել փոփոխությունների էությունը: Գիտեք, մարդկանց համար երբեմն մեծ փորձություն է կյանքի, աշխատանքի սովորական ընթացքի փոփոխությունը, հատկապես երբ սպասումները լինում են անորոշ: Ավելի քան մեկ տարի առաջ սկսված բարեփոխումներն առաջին հերթին սկսեցինք մեզնից: Ներքին հաղորդակցության դաշտում ներդրեցինք նոր մշակույթ, քանի որ փոփոխությունների մեծ ճանապարհին կարևոր էր յուրաքանչյուր աշխատակցի տեղեկացված լինելը, իրեն՝ թիմի մասնիկ զգալը, կազմակերպվեցին առցանց հանդիպումներ՝ Բանկի փուլային զարգացման մասին յուրաքանչյուր աշխատողի տեղեկացված լինելու ձևաչափով, և այդ հանդիպումները մեծ արձագանք ստացան:

Աշխարհում ներդրումների տարատեսակ հնարավորություններ կան և դրանց ներդրումային ռիսկերն էլ են տարբեր. ինչո՞ւ Հայաստանը: – Մեր հետաքրքրվածությունը պայմանավորված էր տարածաշրջանում Հայաստանի զգալի դերով: Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը բավականին գրավիչ է բարենպաստ գործարար միջավայրով, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտով: Մենք ակնկալում ենք, ավելին ասեմ, վստահ ենք, որ Հայաստանում կատարված ներդրումները մեծ հնարավորություն կստեղծեն հայաստանյան ֆինանսական ոլորտն այլ ձևաչափով միջազգային շուկայում ներկայացնելու համար: Օգտվելով առիթից` հավելեմ, որ Հայաստանը ֆանտաստիկ և աննկարագրելի գեղեցիկ երկիր է:

Աշխարհաքաղաքական շատ իրադարձություններ նոր մարտահրավերներ են առաջացրել տարբեր ոլորտների, այդ թվում՝ բանկերի համար: Ինչպե՞ս եք գնահատում հայկական բանկային ներդրումային միջավայրը և հնարավոր զարգացումները: – Այո, իսկապես, անդադար փոփոխվող մեր իրականության մեջ ֆինանսական աշխարհն օրեցօր առնչվում է նորանոր ռիսկերի հետ: Հակամարտությունները, արտարժութային պարտքի չափը, այլ գործոններ երկրի համար ռիսկայնության պատճառ են հանդիսանում: Ցանկացած երկրի առաջնահերթություններից է ֆինանսական համակարգի կայունությունը: Մասնավորապես, Հայաստանի տնտեսության զարգացման համար համար շատ կարևոր է ներդրումային բարենպաստ միջավայրը, ինչն իսկապես ապահովված է: Վերջին տարիներին պետությունն ինքն էլ լուրջ աջակցություն է ցուցաբերում՝ սուբսիդավորելով տնտեսության տարբեր ոլորտներ: Այս ամենը ևս մեկ խթան է օտարերկրյա գործարարների համար՝ դիտարկելու ներդրումային հնարավորությունները: Պետք է ասել, որ հայաստանյան բանկերը բավականին լուրջ ներդրում ունեն համակարգի առջև ծառացած ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ. խստացել է մրցակցությունը, աճել են վարկավորման ծավալները, փորձում են մեկը մյուսից լավ պայմաններ առաջարկել հաճախորդներին, ինչի հետևանքով ոլորտի ընդհանուր միտումը աճում է։ Շատ կարևոր է նաև երկրի օրենսդրական դաշտի կայունությունը: Այս առումով ևս հայկական բանկային ներդրումային միջավայրում հնարավոր զարգացումները կգնահատեմ բարձր, քանի որ Հայաստանում ստեղծված են այն բոլոր պայմանները, որը հարկավոր է զարգանալու և հզորանալու համար:

Ի՞նչն է խանգարում Հայաստանի բանկերին՝ դառնալ միջազգային բրենդ: – Ավելի ճիշտ կլինի խոսենք այն մասին, թե ինչ գործոններ կարող են նպաստել միջազգային բրենդ դառնալուն: Մենք այսօր ունենք հայկական բանկեր, որոնք տեղական շուկայում մեծ ջանքեր են գործադրում, աշխատելով բրենդի ճանաչելիության և հուսալիության վրա, ունենալով նաև ծառայություններ՝ միջազգային պահանջների համար: Ի՞նչ է հարկավոր միջազգային շուկա դուրս գալու համար՝ պրոֆեսիոնալիզմ, մեծ ներդրումներ և հսկայական աշխատանք՝ առաջին հերթին նորարարությունների, ժամանակակից թվայնացված ծառայություններ մատուցելու առումով:

Ձեր կարծիքով, ինչ տեմպերով է զարգանում բանկային գործի միջազգայնացումը և ինչ ունի անելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այս ուղղությամբ: – Դարձյալ պետք է խոսենք օտարերկրյա ներդրումների աճի մասին, քանի որ դա բանկային գործունեության միջազգայնացման կարևորագույն պայման է: Պատկերացրեք՝ հարկավոր է օտար երկրում գտնվող հաճախորդի համար ապահովել ծառայությունների ողջ փաթեթը: Այլ կերպ ասած, գնալ ուրիշ երկիր՝ քո հաճախորդի հետևից: Սա նշանակում է ոչ միայն բոլոր ծառայությունների արդիականացում և ադապտացում, այլև մրցակցություն այդ երկրում ֆինանսական ծառայություններ մատուցող այլ մասնակիցների հետ: Պետք է պատրաստ լինել դրան: Կարևոր է նաև նորարար տեխնոլոգիաների և թվայնացման լուծումների կիրառումը: Ինչ վերաբերում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ՝ երկարաժամկետ հեռանկարում առաջնահերթություններից է ներկայացված լինել նաև երկրից դուրս, բացի Հայաստանից այլ երկրների էլ սպասարկել: Կարծում եմ, մեծ հնարավորություններ կան նոր ծառայություններով, ուժեղ բանկով ներկայացված լինել նաև երկրից դուրս: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շատ անելիքներ ունի: Մենք արդեն մշակել ենք գործողությունների լայն շարք, որոնք, բնականաբար, իրականացվելու են հերթականությամբ, հոգատարությամբ և առանց շտապելու:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 26.06.2023 10:28

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից