ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

Փոխանցում կոնտակտային տվյալներով՝ արագ և հարմարավետ

20.03.2023

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակաբար ընդլայնում է հեռավար ծառայությունների շրջանակը՝ զարգացնելով «ABB Mobile» հավելվածի հնարավորությունները: Բանկի թարմացված «ABB Mobile» հավելվածի օգտատերերը կարող են արագ գումար փոխանցել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ այլ հաճախորդի քարտային հաշվին՝ իմանալով միայն նրա հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն: Կոնտակտային տվյալների հիման վրա գումար փոխանցելու համար. «Փոխանցումներ» բաժնում սեղմել «Փոխանցում կոնտակտով» հրահանգը, լրացնել կամ ընտրել հեռախոսագրքից ստացողի հեռախոսահամարը (ցանկացած ֆորմատով) կամ էլ. փոստի հասցեն, ստուգել ավտոմատ կերպով արտացոլված ստացողի ծածկագրված անուն ու ազգանունը, նշել փոխանցման գումարի չափը և սեղմել «Փոխանցել» կոճակը: Օգտատերը կարող է պահպանել գործարքի Ձևանմուշը՝ հետագայում էլ ավելի արագ և հեշտ փոխանցումներ կատարելու համար: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ABB Mobile» հավելվածը հասանելի է iOS և Android հարթակներում: Բանկը մշտապես փորձում է իր հաճախորդներին ներկայանալ նոր թվային պրոդուկտներով` առաջարկելով կատարելագործված ֆինանսական լուծումներ:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 23.06.2023 05:56

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից