Անվճար մուտք՝ աշխարհի ավելի քան 1200 Lounge Key բիզնես սրահներ՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa Infinite քարտապանների համար

17.08.2022

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ իր Visa Infinite քարտապաններին հնարավորություն է ընձեռում անսահմանափակ անվճար օգտվել աշխարհի ավելի քան 1200 օդանավակայանների Lounge Key բիզնես սրահներից, այդ թվում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Lounge Key բիզնես սրահներ մուտքի հնարավորությունից կարող են օգտվել նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa Infinite քարտապանների հյուրերը՝ յուրաքանչյուր հյուրի մուտքի արժեքը՝ 32 ԱՄՆ դոլար սակագնով: Ձեր ճամփորդությունը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ հարմարավետ է: Բացահայտե΄ք Lounge Key սպասասրահների առավելությունները մեզ հետ` հարմարավետ կահավորում, անվճար հյուրասիրություն, ինտերնետ հասանելիություն, բանակցությունների սենյակներ և ջերմ ընդունելություն: Առաջարկը գործում է մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը։

Թարմացված է` 04.12.2023 14:48