ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

Google Pay-ն այժմ հասանելի է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard քարտապաններին

20.02.2023

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր Mastercard քարտապաններին հնարավորություն է ընձեռում կատարել պարզ և անվտանգ վճարումներ Google Pay-ի միջոցով՝ օգտագործելով թվային քարտերը Android 5 և բարձր մոդելի սարքի բջջային հեռախոս, պլանշետ և Wear OS version 2.0 և բարձր մոդելի ժամացույցի միջոցով: Քարտապանները կարող են կցել իրենց Mastercard քարտերը Google Wallet դրամապանակին և կատարել անհպում վճարումներ: Google Pay-ի օգտագործումը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգային մի քանի մակարդակների միջոցով՝ ուժեղացնելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից ապահովվող քարտի օգտագործման անվտանգությունը: Google Wallet-ին կցված Mastercard քարտն օգտագործելիս գործարքներն իրականացվում են թվային քարտի համարով թոքենով, ընդ որում՝ յուրաքանչյուր քարտի համար թոքենն ունիկալ է և հարմարեցված սարքին: Հեռախոսի կորստի դեպքում, քարտապանը պետք է անհապաղ կապ հաստատի Բանկի հետ քարտը կամ տոկենը բլոկավորելու համար: Google Pay-ն ավելի քան 45 երկրների օգտատերերին տրամադրում է սարքով արագ, հեշտ և անվտանգ վճարման, ինչպես նաև NFC (անհպում) տեխնոլոգիայով աշխատող բանկոմատներից կանխիկացման հնարավորություն: Հարկավոր է պարզապես կցել քարտը Google Wallet հավելվածին՝ վստահ լինելով, որ վճարում կատարելը հարմար է և ապահով: Մանրամասների համար զանգահարեք` +374 10 59 20 20

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 31.05.2024 13:30

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից