ԱնհատներինԲիզնեսին
Մուտք

5:3` հօգուտ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ...

08.02.2023

Օրեր առաջ ավարտվեցին Ֆինանսական կոնֆերենցիայի խաղերը. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ թիմը ֆինանսական ֆուտզալ առաջնության եզրափակչում հաղթեց Պետական եկամուտների կոմիտեի թիմին գրավելով մրցանակային 3-րդ տեղը: Ֆուտբոլային թեժ կրքեր, հիշարժան գոլեր և քաջալերող վանկարկումներ ... Այսպիսին էին եզրափակչի հանդիպումները, որին ներկա էին նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները: Մրցանակների հանդիսավոր հանձնման արարողության ընթացքում ամփոփվեցին նաև տարբեր անվանակարգերով մրցույթի արդյունքները, որոնցից մեկում էլ «Ֆինանսական կոնֆերենցիայի լավագույն ռմբարկու» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ֆուտզալի թիմի ավագ Նարեկ Բաբայանը: Բանկի թիմի տղաներին ուրախությամբ շնորհավորեցին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության անդամներն ու Վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը, ով նրանց հետ կիսվեց իր «ֆուտբոլային» հիշողություններով, իսկ հետո հանդիսավոր հանձնեց շնորհակալագրեր և խրախուսական նվերներ` թիմային ոգին ամրապնդելու և նույն տեմպով նոր հաղթանակներին ընդառաջ շարժվելու համար:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

undefined NaN.NaN.NaN NaN:NaN

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից