Ակնթարթային փոխանցումներ դեպի Հայաստան Ֆորա-Բանկի բջջային հավելվածով

23.01.2023

Ռուսական Ֆորա-Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են կատարել МИГ դրամական փոխանցումներ անմիջապես ՀԱՅԲԻԶՆԵՍԱԲԱՆԿԻ հաճախորդների քարտերին և բանկային հաշիվներին Ֆորա-Բանկի բջջային հավելվածի միջոցով։ Մինչև ս.թ. հունվարի 31-ն առաջին փոխանցման համար գործում է միջնորդավճարի գումարից cashback մինչև 1,000 ՌԴ ռուբլի չափով:

Փոխանցման պայմաններն են`

փոխանցման արժույթը ՌԴ ռուբլի ստացման արժույթը ՌԴ ռուբլի* միջնորդավճար 1% (նվազագույնը 100, առավելագույնը՝ 10,000 ՌԴ ռուբլի) փոխանցման առավելագույն գումարը` 1 մլն ՌԴ ռուբլի

Ակնթարթային դրամական փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է`

ներբեռնել ռուսական Ֆորա-Բանկի բջջային հավելվածը, ընտրել «МИГ փոխանցումներ դեպի Հայաստան», ընտրել հաշիվը, որից գանձվելու է փոխանցվող գումարը, լրացնել ՀԱՅԲԻԶՆԵՍԱԲԱՆԿԻ հաճախորդի բջջային, հեռախոսահամարը և մուտքագրել փոխանցվող գումարի չափը:

Մո΄տ եղեք նրանց, ովքեր հեռու են գտնվում:

  • ՀԱՅԲԻԶՆԵՍԱԲԱՆԿ-ում ՌԴ ռուբլով հաշիվ չունենալու դեպքում՝ փոխանցման գումարն ավտոմատ փոխարկվում է հաճախորդի անունով գործող հաշվի արժույթի՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո:

Մանրամասների համար կարող եք այցելել՝ https://www.forabank.ru/landings/mig/

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 04.12.2023 14:48