ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ Բանկային աշխատողի օրն ամփոփեցին «Մենք` մեր աչքերով» ֆոտոմրցույթի արդյունքները

28.11.2022

Շնորհավորանքի խոսքեր, ժպիտներ և բարձր տրամադրություն. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Բանկային աշխատողի օրվա առթիվ Գլխամասային գրասենյակում կազմակերպել էր ուրախ հավաքույթ, որի ընթացքում ամփոփվեցին նաև «Մենք՝ մեր աչքերով» խորագիրը կրող ֆոտոմրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ստեղծագործ մոտեցմամբ, հումորով և լավատեսությամբ ներկայացնել բանկային աշխատողի կերպարը կամ նրա միջավայրը մեկ լուսանկարում:Բանկի Վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը, շնորհավորելով աշխատակիցներին, վստահեցրեց, որ մոտ ապագայում թիմային աշխատանքի շնորհիվ արձանագրվելու են կարևոր ձեռքբերումներ. «Այսպես համախմբված լինելով՝ մենք հասնելու ենք այն նպատակներին, որոնք դրված են մեր առջև: Լինելով բանկային համակարգի առաջատարներից մեկը՝ միասին կարող ենք իրականացնել նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը»: Ֆոտոմրցույթի նախաձեռնությունը լայն արձագանք էր ստացել Բանկի Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի աշխատակիցների շրջանում և նրանք մեծ ոգևորությամբ ներկայացրել էին իրենց յուրահատուկ գաղափարները մեկ լուսանկարում: Իսկ մրցույթի ամփոփման արդյունքում լավագույն տասը լուսանկարների հեղինակները խրախուսվեցին դրամական պարգևներով և ստացան հավաստագրեր: Մասնակիցների նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը փաստեցին, որ Բանկի պատերի ներսում ստեղծվել է յուրահատուկ, ստեղծագործական մի աշխարհ, ինչը հետաքրքիր գույներ է ավելացնում պատասխանատու և թիմային աշխատանքին:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 23.06.2023 10:06

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից