«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է անվտանգության, անցման-հսկման համակարգերի և մոնիթորինգային կենտրոնի արդիականացման, համակարգերի հնարավորինս ավտոմատացման, նոր ծրագրերի ներգրավման համար մրցույթ`
25.11.2022
Մրցույթի պայմաններն են՝
- Աշխատակիցների նույնականացում դեմքով և մուտքի-ելքի գրանցում աշխատաժամերի հաշվարկման նպատակով։
- Անձանց նույնականացում դեմքով, տեղաշարժի ցուցադրում։
- Բանկի ղեկավար անձանց և խնդրահարույց հաճախորդների ցուցադրում բանկի տարածք մուտք-ելք լինելիս։
- Տվյալների բազան վարելու հնարավորություն։
- Տրանսպորտային միջոցների նույնականացում ըստ պետհամարանիշների, թույլատրելի տրանսպորտային միջոցների համար ուղեփակոցը բացելու հնարավորություն և տրանսպորտային միջոցների բազայի վարման հնարավորություն։
- Անվտագության համակարգերի հետ ինտեգրվելու հնարավորություն: Հրդեհային, շարժման կամ այլ ահազանգերի դեպքում տվյալ սենյակի կամ տարածքի տեսախցիկի(ների) մեծ էկրանով ցուցադրելու հնարավորություն։
- Անցման-հսկման համակարգերի հետ ինտեգրվելու հնարավորություն: Բանկի աշխատակիցների մուտք-ելք լինելիս անցագրերից չօգտվելու դեպքում անցման-հսկման համակարգում տվյալ աշխատակիցների գրանցելու հնարավորություն։
- ԱԳՄ-ների և ԱԳՓՄ-ների հետ ինտեգրվելու հնարավորություն: ԱԳՄ-ներով և ԱԳՓՄ-ներով կատարվող գործարքների ցուցադրման հնարավորություն տվյալ ԱԳՄ-ի կամ ԱԳՓՄ-ի տեսախցիկի պատկերի վրա։
- Դրամահաշվիչ մեքենաների հետ ինտեգրվելու հնարավորություն: Գումար հաշվելու դեպքում դրամարկղային սենյակի ամբողջական ցուցադրման և դրամահաշվիչ մեքենայի ցուցմունքի ցուցադրման հնարավորություն տվյալ դրամարկղային սենյակի տեսախցիկի պատկերի վրա։
- Արտակարգ իրավիճակների դեպքում տվյալ տարածքի տեսախցիկի պատկերի մեծ էկրանով ցուցադրելու հնարավորություն:
- Ինֆորմացիայի արխիվացման և արխիվացված ինֆորմացիայից օգտվելու հնարավորություն 120 օր և ավել ժամկետով։
- Ավելի կարևոր նշանակություն ունեցող սենյակների տեսախցիկների տեսաձայնագրությունների ավելի շատ օրերի գրանցում, քան մնացած տեսախցիկներինը։
- Շարժի դեպքում տեսաձայնագրություն կատարելու և շարժից առաջ և հետո ժամանակահատված ընտրելու հնարավորություն։
Պահանջվող փաստաթղթեր.
• մրցույթի մասնակցության դիմում հայտ • կոմերցիոն առաջարկ • կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի գրանցման վկայական) • գործընկեր կազմակերպությունների ցանկ
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, մինչև 2022 թվականի դեկտեմբերի 25-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:
Փակ ծրարի վրա պետք է նշվի.
• Մրցույթի անվանումը (անվտանգության, անցման-հսկման համակարգերի և մոնիթորինգային կենտրոնի արդիականացման, համակարգերի հնարավորինս ավտոմատացման նոր ծրագրերի ներգրավման համար մրցույթ) • «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը. • «Մրցութային հանձնաժողովին» գրառումը. • ՈՒղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2023 թվականի հունվարի 16-ը: Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Անվտանգության դեպարտամենտ +374 94 060774 հեռախոսահամարով:
ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Նպատակը՝ անվտանգության, անցման-հսկման համակարգերի և մոնիթորինգային կենտրոնի արդիականացման, համակարգերի հնարավորինս ավտոմատացման նոր ծրագրերի ներգրավում ԱՌԿԱ սարքավորումների մոդելները՝ Անվտանգության համակարգ
- SATEL INTEGRA 24, 32, 64, 128, 256
- VERSA
- PERFEKTA
- MICRA
Անցման-հսկման համակարգ
- ZKTeco F22
- ZKTeco SF400
- ZKTeco INBIO460
- ZKTeco SC403
- ZKTecoF8
Տեսահսկման համակարգ Տեսաձայնագրիչներ HIKVISION
- DS-7316HUHI-K4
- DS-7216HUHI-K2
- DS-7608HI-ST
- DS-7616HUHI-F2
- DS-7208HUHI-K2
- DS-7604HI-ST
- DS-7608HUHI-F2
- DS-7608NI-K2
- DS-7616HI-ST
- DS-7216HQHI-SH
- DS-7716NI-ST
- DS-7716NI_E4
Տեսխցիկներ HIKVISION
DS-2CD2463G0-I, DS-2CD2432F-I, DS-2CD2420F-I, DS-2CD2412F-I, DS-2CD2420F-IW, DS-2CD2443G0-I, DS-2CD2442FWD-IW, DS-2CD1043G0-I, DS-2CD2132-I Տեսխցիկներ COMMAX Commax CNU-2M3AFX_V0_BU V3.1.8 Ընդհանուր 500 հատ IP տեսախցիկ 950 հատ analog տեսախցիկ
Դրամահաշվարկի մեքենաներ
- MIB / AXIOM
- Giesecke&Devrient BPS C1-F
- MAGNER 350
- SBM SB-2000S
- SBM SB-1100
- HITACHI IH-110
- COIN COUNTER HCS-3300
- SCAN COIN CONTOFAX S2
ԱԳՄ և ԱԳՓՄ-ներ
- NCR 6687
- NCR 5887
- NCR 5886
- NCR 6622
- NCR 6683
- NCR 6626
- NCR 5877
- SIGMA SC 800
- PERSONA 5887
Թարմացված է` 23.06.2023 10:09