Հրապարակային առաջարկ
04.12.2025
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ԷԹՀԵՐՆԵԹ VPN (EVPN) FABRIC ԿԱՌՈՒՑՄԱՆՙ ՖԱՅՐՎՈԼՆԵՐԻ և ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
- Մրցույթի առարկան և տեխնիկական պահանջները
3.1 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն hայտարարում է բաց մրցույթ Էթերնեթ VPN (EVPN) Fabric կառուցման, ֆայրվոլների և կենտրոնացված կառավարման համակարգերի համար անհրաժեշտ ցանցային սարքավորումների ձեռքբերման նպատակով:
1.2 Մրցույթի առարկա են հանդիսանում Հավելված 1-ում նկարագրված տեխնիկական չափորոշիչներով ապրանքները։
- Հայտերի ներկայացման ընթացակարգ
2.1 Հայտերը առձեռն կամ փոստային եղանակով պետք է ներկայացնել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերություն, գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան 48) յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 17:00 կամ ուղարկել Էլեկտրոնային եղանակով՝ կոդավորված ֆայլով info@amiobank.am էլեկտրոնային հասցեով, որի գաղտնաբառն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի վերջնաժամկետի հաջորդ օրը:
2.2 Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 05.01.2026թ.:
2.3 Հայտը (եթե առձեռն է կամ փոստային) ներկայացվում է սոսնձված, կնքված և (կամ) ստորագրված ծրարով, որի վրա նշված է՝
- «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Գործերի կառավարչություն,
- Էթերնեթ VPN (EVPN) Fabric կառուցման, ֆայրվոլների և կենտրոնացված կառավարման համակարգերի համար անհրաժեշտ ցանցային սարքավորումների ձեռքբերման փաթեթ,
- Չբացել մինչև մրցույթային հանձնաժողովի նիստը
- Հայտերի նվազագույն պահանջներ
3.1 Հայտերի փաթեթը պետք է իր մեջ ներառի ստորև փաստաթղթերը՝ Հավելված 1 -ում ( Appendix 1) ներկայացված տեխնիկական չափորոշիչներով ապրանքների գծով գնային առաջարկ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը,
- Պետական և հարկային գրանցման վկայականների պատճեները,
- Կազմակերպության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործող լիցենզիա։
- Արտադրողի (բրենդի) հետ գործընկերային հարաբերությունները հավաստող փաստաթուղթ՝ օրինակ՝ հեղինակված դիստրիբյուտորի կամ գործընկերոջ հավաստագիր
- (authorization letter կամ partnership certificate),
- Նշված հավաստագրով սահմանված ստատուսը (օր.՝ պաշտոնական ներկայացուցիչ, դիստրիբյուտոր, վերավաճառող և այլն),
- Սեփական կամ պայմանագրային հիմքով գործող սպասարկման կենտրոնի առկայության վերաբերյալ տեղեկանք՝ ներառյալ հասցեն, մատուցվող ծառայությունների ցանկը
- Տեղեկանք` ՀՀ պետ. բյուջեին 2025թ․ պարտավորությունների վերաբերյալ,
- Որակի միջազգային չափորոշիչները փաստող սերտիֆիկատներ,
- Տեղեկատվություն ընկերության բաժնետերերի և աշխատակիցների քանակի վերաբերյալ,
- Իրականացված աշխատանքների/նախագծերի պորտֆոլիո/պրեզենտացիա,
- Մասնագիտական անձնակազմի առկայություն՝ պատասխանատու ինժիներ, ղեկավար, տեխնիկական մասնագետներ (CV-ներ, վկայականներ),
- Այլ պատվիրատուների կարծիքներ /արձագանքներ/ Մասնակից կազմակերպության նվազագույն պահանջներ՝
- Կազմակերպությունը չպետք է գտնվի սնանկության, լուծարման կամ կասեցման գործընթացում։
- Կազմակերպությունը պարտավոր է տրամադրել առնվազն 3-5 տարվա երաշխիք մատակարարված ապրանքների համար։
- Պետք է ապահովվի սպասարկման և աջակցման հնարավորություն երաշխիքային ժամանակահատվածում։
- Մասնակցող կազմակերպությունը պետք է ապահովի պայմանագրով սահմանված վճարման կարգը՝ նախավճար՝ 30%, վերջնական վճարում՝ ապրանքների հանձնումից հետո
5 աշխատանքային օրվա ընթացքում։
3.2 Հայտի փաթեթում ներկայացված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն ստորագրված, կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքված:
3.3 Հայտի փաթեթում առկա բոլոր փաստաթղթերը պետք է լինեն իրար ամրացված (կարված) և համարակալված (էջավորված):
- Մրցույթի արդյունքների ամփոփում
7.1 Հայտերի բացմանը հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Բանկը ամփոփում է ներկայացված հայտերը և կայացնում որոշում:
8.2 Բանկը որոշում է հաղթողին առաջնությունը տալով հետևյալ կետերին.
Ամփոփման ընթացակարգը
-
Բացված բոլոր հայտերը կստուգվեն ներկայացված փաստաթղթերի ամբողջականության և պահանջներին համապատասխանության առումով։
-
Կկատարվի մասնակից կազմակերպությունների որակավորման և տեխնիկական առաջարկների գնահատում։
-
Ֆինանսական առաջարկները քննարկվում են միայն այն մասնակիցների համար, որոնք բավարարում են որակավորման և տեխնիկական պահանջները։
-
Գնահատման չափորոշիչները Մրցույթի հաղթողը ընտրվելու է հետևյալ չափորոշիչներով՝
-
Տեխնիկական համապատասխանություն ներկայացված տեխնիկական առաջադրանքին,
-
Ֆինանսական առաջարկի առավելություն (ցածր գին կամ լավագույն գին/որակ հարաբերակցություն),
-
Կազմակերպության փորձ և հուսալիություն՝ համանման նախագծերի կատարման պատմություն։
-
Հաղթողի որոշում Հաղթող է ճանաչվելու այն մասնակիցը, որի առաջարկը կկիրառի լավագույն
-
գին/որակ հարաբերակցություն և լիովին կբավարարի մրցույթի պահանջները։
4.3 Բանկը կարող է ընդունել ներկայացված առաջարկը ոչ ամբողջ ծավալով:
4.4 Մրցույթի արդյունքների մասին մասնակիցները տեղեկացվում են էլեկտրոնային փոստով՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Կոնտակտային անձ՝
Ադմինիստրատիվ նախագծերի ղեկավար
Վահագն Մանգասարյան
Հեռ.+37494277697
Էլ. փոստ` vahagn.mangasaryan@amiobank.am