ԱնհատներինԲիզնեսին
Մուտք

«Արևագորգի» վերջին հանգույցը կապված է. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ նախագծի մասնակից

02.08.2022

Ուղիղ մեկ տարի առաջ՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները 1200 կապ էին ավելացրել Արևագորգին՝ մասնակցելով համահայկական գորգի ստեղծմանը: Այսօր արդեն Մարիոթ հյուրանոցում «Արևագորգի» վերջին հանգույցները կապեցին և գորգը կտրելու արարողությունն արեցին Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած մեր հերոսները: Շուրջ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատների և կազմակերպությունների շարքում «Արևագորգի» ստեղծմանն իր ներդրումն է ունեցել նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ: Այս ընթացքում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապի’ր, որ․․․» նախաձեռնությանը Հայաստանից և արտերկրից միացած անհատներն ու ընկերությունները կապեր են ավելացրել գորգին, յուրաքանչյուր կապը՝ 1000 դրամին համարժեք գումար՝ կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։ Նախաձեռնության շնորհիվ հավաքագրվել է 8.123.000 ՀՀ դրամ։ Հիմնադրամն առ այսօր հատուցել է հաշմանդամություն ունեցող հազարավոր զինծառայողների կամ զոհված զինծառայողների ընտանիքների: Ամփոփիչ միջոցառմանը ԶԱՀ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը նշել է, որ հիմնադրամի առաքելությունը ձևավորվել է շատ վեհ գաղափարի շուրջ։ Մեզնից յուրաքաչյուրը պետք է կարողանա գնահատել մեր հերոսներին, հարգել զոհվածների հիշատակը, ինչպես նաև նրանց, ովքեր ողջ են այսօր։ «Մեգերյան կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանի խոսքով՝ այս գորգը հյուսելը խորհրդանշում էր այն, որ մենք միասնական լինելով կարող ենք արդյունքի հասնել։ «Արևագորգը» մեր ուժի և հզորության խորհրդանիշն է։ Մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պարբերաբար մասնակցություն է ունենում բարեգործական, սոցիալական և մշակութային միջոցառումների՝ ողջ թիմով մեկ նպատակի շուրջ համախմբվելու լավագույն օրինակով:

undefined NaN.NaN.NaN NaN:NaN

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից