«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է Կիբեռսպառնալիքներից համալիր պաշտպանության համակարգի ձեռքբերման մրցույթ:
14.11.2022
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է Կիբեռսպառնալիքներից համալիր պաշտպանության համակարգի ձեռքբերման մրցույթ`
Մրցույթի պայմաններն են՝ 1.Ներկայացնել առաջարկվող համակարգի(երի) տեխնիկական նկարագրությունը և պարամետրերը (պահանջվող տեխնիկական պայմանները կցվում են): 2.Նշել տեխնիկական աջակցության տրամադրման պայմանները: 3.Նշել մատակարարման պայմանները; 4.Նշել այլ պայմաններ կազմակերպության հայեցողությամբ: 5.Մատակարար ընկերության հետ պայմանագրից բխող բոլոր փոխհաշվարկները կատարվելու են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ–ում առկա հաշիվների միջոցով:
Պահանջվող փաստաթղթեր.
- •մրցույթի մասնակցության դիմում հայտ
- •կոմերցիոն առաջարկ
- •կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի գրանցման վկայական)
- •գործընկեր կազմակերպությունների ցանկ
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2022 թվականի նոյեմµ»ñÇ 14-ից 30-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:
Փակ ծրարի վրա պետք է նշվի.
- •Մրցույթի անվանումը (Կիբեռսպառնալիքներից համալիր պաշտպանության համակարգի ձեռքբերման մրցույթ)
- •«Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը.
- •«Մրցութային հանձնաժողովին» գրառումը.
- •ՈՒղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:
- Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 11-ը:
Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Տեղեկատվական Անվտանգության վարչություն (+374 94) 695947 հեռախոսահամարով կամ անցնել հղմամբ