ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

Ամիօ բանկի ավանդներն՝ էլ ավելի շահավետ

31.01.2025

Այսուհետ բանկն իր հաճախորդներին առաջարկում է խնայողությունների դիմաց ստանալ մինչև 10,5% և մինչև 5% տարեկան եկամուտ` համապատասխանաբար ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար՝ Ամիօ մոբայլ հավելվածով ձևակերպելու դեպքում։

Ամիօ բանկի ավանդները հասանելի են և՛ ՀՀ ռեզիդենտ, և՛ ոչ ռեզիդենտ հաճախորդներին, իսկ ավանդների ձևակերպումը հնարավոր է թե´ բանկի 34 մասնաճյուղերում և թե´ Ամիօ մոբայլ հավելվածում, որն, ի դեպ, 2024թ․ Armenia Digital Awards մրցանակաբաշխության արդյունքներով ճանաչվել է տարվա լավագույն մոբայլ հավելվածը։

Ամիօ բանկում ֆիզիկական անձանց ավանդները՝

  • հնարավոր է ներդնել 30.000 ՀՀ դրամից սկսած՝ հետագայում համալրման հնարավորությամբ,
  • ընտրել տոկոսագումարների ստացման՝ հաճախորդին հարմար տարբերակներից մեկը` ավանդի ձևակերպման պահին, ամսական, եռամսյակային կամ ավանդի ժամկետի վերջում,
  • ստանալ ավելի բարձր եկամուտ՝ ընտրելով տոկոսագումարների կապիտալացման հնարավորությամբ ավանդատեսակը
  • ձևակերպվում են 31-1095 օր ժամկետով

Բարձր տոկոսադրույքից բացի Ամիօ բանկի ավանդատուն կստանա՝

  • անվճար Visa կամ Mastercard քարտեր (կախված ձևակերպված ավանդի ծավալից տրամադրվում են նաև պրեմիում դասի քարտեր),
  • արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում։

Ամիօ բանկը ձեզ կօգնի կատարել առաջին քայլերը խնայողությունների աշխարհում, ինչպես նաև հետագայում կառավարել և ավելացնել խնայողությունների դիմաց ստացվող եկամուտները։

Ի դեպ, վերջին 10 տարիների ընթացքում Ամիօ բանկը բանկային համակարգում առաջատարն է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելի ծավալով։ Ավանդների պայմաններին ծանոթացե՛ք հետևյալ հղմամբ՝ AMIO ԲԱՆԿ | Ավանդներ:

Թարմացված է` 07.02.2025 13:30

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից