Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
14.08.2024
ՙԱՄԻՕ ԲԱՆԿ՚ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը 2024թ. օգոստոսի 14-ին ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Ամիօ բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 100,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 9.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (AMARBBB2FER8) բորսայում կշրջանառվեն ARBBBF բորսայական հապավմամբ: Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Թարմացված է` 14.08.2024 12:55