Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ
18.06.2024
Ամիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել է համագործակցության հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ: «Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը նպատակ ունի ուսումնական մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորում տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, ովքեր հետագայում նաև կունենան բանկում աշխատելու հնարավորություն: Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես նաև ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանի կրթության և ապագայի մեջ: Ծրագրի մեկնարկն արդեն տրված է, իսկ ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի կայք Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հունիսի 29-ը:
Կրթությունը հնարավորություն է…
Թարմացված է` 19.06.2024 07:16