Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ
22.05.2024
Ամիօ բանկը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն: Ամիօ ժամանակաշրջանը բարեգործական ծրագիր է, որը ներդրումներ է կատարում երիտասարդների ապագայում՝ գիտակցելով, որ թեև կրթությունը ժամանակատար է, այն նաև հնարավորությունների և հաջողությունների հասնելու կարևորագույն ուղին է: Այս համագործակցությունը ոչ միայն կթեթևացնի ուսանողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը, այլ նաև կխրախուսի նրանց ձգտել գերազանցության իրենց բոլոր նպատակներում: Ամիօ ժամանակաշրջանը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է ուսանողների համար։
Հիշեցնենք, որ Ամիօ բանկն իրականացնում է իր առաջին բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի բարձր առաջադիմությամբ մինչև 25 ուսանողների կտրվի կրթավճար: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Amio Era-ի ինստագրամյան էջում.
Կրթությունը հնարավորություն է…
Թարմացված է` 31.05.2024 12:47