Արագ դրամական փոխանցում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ RIA-ի միջոցով՝ միջնորդավճարի զեղչի հնարավորությամբ
02.08.2022
Հատուկ առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ այն հաճախորդների համար, որոնք օգտվում են RIA Money Transfer միջազգային դրամական փոխանցումների համակարգից: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ RIA Money Transfers միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգով Հայաստանից դեպի ցանկացած ուղղություն կատարած դրամական փոխանցումների համար, հաճախորդին հնարավորություն է տրվում յուրաքանչյուր գործարքի համար ստանալ միջնորդավճարի 15% զեղչ՝ օգտագործելով RIA15AM պրոմոկոդը: Ակցիայի շրջանակներում փոխանցումներ հնարավոր է իրականացնել Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում՝ ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով: Առաջարկը գործում է օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը:
Մանրամասների համար կարող եք այցելել՝ https://bit.ly/3PXrALD
Թարմացված է` 26.06.2023 12:57