ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

Հայտարարություն

24.05.2024

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ՀՀ, Ք․ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ՝ ԲԱՆԿԻ ՎԵՐԱԲՐԵՆԴԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԼՈԿԱԼ ՑԱՆՑԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է մասնակցելու բաց մրցույթի՝ ՀՀ, ք․ Երևանում և մարզերում գործող մասնաճյուղերում էլեկտրականության և լոկալ ցանցի մոնտաժման աշխատանքներն իրականացնելու նպատակով։

Մրցութային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 24.06.2024թ. ժամը 17:00 ներառյալ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ` ՀՀ, 0010, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով:

Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա 28.06.2024թ. ժամը 10:30, ՀՀ, 0010, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեում: Ընկերության ներկայացուցիչները կարող են մասնակցել ծրարների բացման ժամանակ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ՀՀ` 0010, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով:

Կոնտակտային անձինք՝ Լևոն Բոյախչյան Հեռ. +(37498) 44-11-55 Էլ. փոստ՝ Levon.boyakhchyan@amiobank.am Սոֆյա Մաճկալյան Հեռ. +(37499) 40-20-57 Էլ. փոստ` Sophya.Matshkalyan@amiobank.am Օլեգ Գազարյան Հեռ. +(37498) 11-86-11 Էլ. փոստ՝ Oleg.Gazaryan@amiobank.am

Տեղեկություններ մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ

  1. Մրցույթի կազմակերպիչ` «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Մրցութային հանձնաժողով։

  2. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակ:

  3. Մրցութային հայտերի ընդունման ժամկետները՝ Մրցույթին մասնակցելու համար հայտերը և փաստաթղթերի փաթեթները ընդունվում են մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում` 24.06.2024թ. ժամը 17:00 ներառյալ:

  4. Մրցույթի անցկացման կարգը՝ 4.1. Մրցույթն անց է կացվում բաց կարգով, որին կարող է մասնակցել ՀՀ-ում գրանցված ցանկացած մասնագիտացված ընկերություն, որը կներկայացնի հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը; 4.1.1. Մրցույթի մասնակցության հայտ (ազատ ոճով), 4.1.2. Կազմակերպության անվանումը, հասցեն և լրացուցիչ այլ տեղեկատվություն, 4.1.3. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ, 4.1.4. Իրականացվող աշխատանքների վերջնական կոմերցիոն առաջարկ (ներառյալ հարկերը և այլ ծախսերը՝ կից հավելված 1-ի ցանկին համապատասխան), 4.1.5. Վճարման պայմանները (կանխավճար, վճարման կարգ) և հնարավոր զեղչերի տրամադրման քաղաքականությունը, 4.1.6. Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն (այդ թվում՝ գործադիր մարմնի ներդիրը) կամ քաղվածք պետական ռեեստրից, 4.1.7. Տեղեկատվություն ընկերության բաժնետերերի և աշխատակիցների քանակի վերաբերյալ, 4.1.8. Տեղեկանք՝ ՀՀ պետ. բյուջեից 2023թ․ պարտավորությունների վերաբերյալ։ 4.2. Մրցույթի պատվիրատուն ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց: 4.3. Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մասնակիցները պետք է ներակայացնեն ընկերության տպագիր ձևաթղթով (պետական համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթղթերի պատճենները՝ «Իսկականի հետ ճիշտ է» նշումով), կազմակերպության ղեկավարի ստորագրութամբ։ Կնքված փաստաթղթերը պետք է հանձնել փակ և կնքված ծրարներով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (մրցույթի մասնակցի) և ստացողի (մրցույթի կազմակերպչի) հասցեները և ամբողջական անվանումները՝ «Մրցութային հանձնաժողովին: Չբացել, մինչ հանձնաժողովի նիստը» նշումով։ 4.4. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը. 4.4.1. Ծրարների բացման մրցութային հանձնաժողովի նիստը կնշանակվի 28.06.2024թ. ժամը 10:30 նշված հասցեում: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը հայտարարվում է մրցութային հանձնաժողովին և այլ ներկաներին՝ ծրարը բացելուց առաջ: Կազմակերպությունների գնային առաջարկները հրապարակման ենթակա չեն։ 4.4.2. Մրցութային հանձնաժողովի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին ճանաչելու համար, համաձայն մրցութային (փաստաթղթերով նախատեսված) կարգի և չափանիշների, ինչպես նաև ««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ մատակարարների ընտրության և գնահատման կարգում» նկարագրված բալային համակարգի, Հանձնաժողովն իրականացնում է մրցույթում մասնակցության հայտերի գնահատում և համադրում: Մրցութային հանձնաժողովի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է/են մրցույթի հաղթող/ները և կազմվում է համապատասխան արձանագրություն։ 4.4.3. Հաղթող ճանաչելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի կազմակերպիչը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին/ներին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր։ 4.4.4. Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի կազմակերպչի և մրցույթի հաղթող/ների միջև կնքվում է պայմանագիր:

  5. Հանձնարարության նկարագիրը՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ մասնաճյուղային ցանցի վերաբրենդավորման նախագծերի շրջանակներում էլեկտրականության և լոկալ ցանցի մոնտաժման աշխատանքների իրականացում:

  6. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ՝ 6.1. Բանկերի, այլ ֆինանսական և միջազգային կազմակերպությունների համար նմանատիպ աշխատանքների իրականացման փորձի առկայություն, 6.2. Պայմանագրի կնքման դեպքում «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ բանկային հաշվի առկայության ապահովում, 6.3. Հնարավորության դեպքում` այլ պատվիրատուների կարծիքներ/արձագանքներ/, երաշխավորագրեր, 6.4. Իրականացված աշխատանքների/նախագծերի պորտֆոլիո/պրեզենտացիա, 6.5. Նախկինում էլեկտրականության և լոկալ ցանցի մոնտաժման աշխատանքների գծով համագործակցած ընկերությունների ցանկը։

  7. Նկատառում Այլ հավասար պայմանների դեպքում մրցույթում հաղթողի որոշման ժամանակ նախընրությունը կարող է տրվել այն մասնակցին, որը հանդիսանում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ հաճախորդ:

Էլեկտրականության ու լոկալ ցանցի մոնտաժման աշխատանքների իրականացման գնառաջարկ

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 19.06.2024 07:18

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից