Տոնում ենք ԱՄԻՕ ԲԱՆԿԻ և Ինգո Արմենիայի 2023 թվականին գրանցած հաջողությունները
04.03.2024
Սիրով տեղեկացնում ենք ԱՄԻՕ ԲԱՆԿԻ և Ինգո Արմենիա ապագովագրական ընկերության 2023 թվականի հաջող համագործակցության մասին: Ամփոփվել են ընկերությունների ՙԱպահովագրական պոլիսների վաճառք՚ նախագծի արդյունքները. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ աշխատակիցներն ապահովել են բարձր ցուցանիշներ՝ գերազանցելով բոլոր սպասելիքները: Նախագծի շրջանակներում Ինգո Արմենիայի կողմից պարգևատրվել են բանկի լավագույն վաճառք իրականացրած 10 աշխատակիցները և մասնաճյուղերը: Լավագույն վաճառք իրականացրած 3 աշխատակիցներին տրամադրվել են պատվոգրեր և դրամական բարգևներ: Մենք կարևորում ենք Ինգո Արմենիայի հետ համագործակցությունը, և այս ցուցանիշները միմիայն օրինակելի թիմային աշխատանքի և յուրաքանչյուր աշխատակցի կողմից նվիրվածության արդյունք է: Շնորհակալ ենք մեր գործընկերներին համագործակցության համար, քանի որ ռեկորդային վաճառքի ցուցանիշներն ու գոհունակ հաճախորդները մեր գործընկերության ամրապնդման հիմքն են: Սպասում ենք 2024 թվականի ավելի մեծ ձեռքբերումներին:
Թարմացված է` 04.03.2024 13:34