24/7 գործարքներ ԱՄԻՕ-ում՝ տեսազանգի միջոցով
27.11.2023
Առանց բանկ այցելելու, աշխարհի ցանկացած կետից շուրջօրյա տեսազանգի միջոցով Բանկի հետ կապ հաստատելու հնարավորություն ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին: ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներդրել է հեռավար սպասարկման նոր ծառայություն բանկային գործարքների իրականացում տեսազանգի միջոցով: Այն հաճախորդներին թույլ է տալիս, խնայելով Բանկ այցելելու ժամանակը, Skype տեսազանգի ընթացքում ստանալ խորհրդատվություն Բանկի մասնագետից, բացել քարտեր, ավանդներ և հաշիվներ, ինչպես նաև իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքներն՝ օգտվելով կենդանի և անհատական շփման առավելություններից:
Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը կարող է շուրջօրյա զանգահարել Skype համակարգի միջոցով ԱՄԻՕ ԲԱՆԿ՝ «IM AMIO» օգտատիրոջը, ներկայացնել Բանկում գրանցված անձը հաստատող փաստաթուղթը և անցնելով նույնականացում՝ իրականացնել ցանկալի բանկային գործարքը:
Տեսազանգի միջոցով հաճախորդները կարող են իրականացնել հետևյալ անկանխիկ գործառնությունները`
• հաշվի, ավանդի և քարտի բացում, քարտի վերաթողարկում,
• փոխանցումների ուղարկում և ստացում (ներբանկային, տեղական և միջազգային՝ SWIFT և արագ դրամական փոխանցումներ),
• քարտի/թոքենի բլոկավորում և ապաբլոկավորում,
• վարկերի մարում, ավանդների համալրում,
• կենսաթոշակառուի ՀՀ-ում գտնվելու փաստի հաստատում,
• քաղվածքի և/կամ տեղեկանքի պատվիրում և այլն:
Մանրամասների համար զանգահարել +374 10 59 20 20 կամ այցելել www.amiobank.am ԱՄԻՕ ԲԱՆԿ. Հոգատար մոտեցում յուրաքանչյուրին