«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնում է «Վարդենիս» մասնաճյուղի գործունեությունը
05.09.2023
Տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 11-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնելու է ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան փ., թիվ 21/2 հասցեում գործող «Վարդենիս» մասնաճյուղի գործունեությունը: «Վարդենիս» մասնաճյուղի հաճախորդները կարող են շարունակել սպասարկվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Ալաշկերտ» մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Պռոշյան փ., 2/17), ինչպես նաև Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում: Միաժամանակ հայտնում ենք, որ գրեթե բոլոր բանկային գործարքները հնարավոր է կատարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հեռավար սպասարկման այլընտրանքային ուղիներով՝ • ABB Mobile հավելվածով, • վճարային տերմինալներով, • տեսազանգի ծառայության միջոցով՝ Skype համակարգում տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը:
Թարմացված է` 05.09.2023 08:13