Գնահատելով ավագ սերնդի ներդրումը հայկական դրամի կայացման գործում
29.08.2023
ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային արհմիությունը (ՃՀՄ) կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված հայկական դրամի թողարկման 30-ամյակին։ Այս անգամ էլ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ երիտասարդ աշխատակիցները շնորհավորել են ավագ գործընկերներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց դրամի ներդրման և համակարգի կայացման գործում սրտացավ աշխատանքի համար։ Ջերմ ու տոնական միջավայրում հավաքվել էին ֆինանսաբանկային համակարգի՝ արդեն իրար հարազատ դարձած ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր ուրախությամբ վերհիշել են ազգային արժույթի ներդրման ժամանակաշրջանը՝ վերապրելով գործընկերների հետ պատասխանատու աշխատանքում ունեցած հույզերն ու զգացողությունները։ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ մյուս առևտրային բանկերի հետ միասին շարունակում է աջակցել հայկական դրամի 30-ամյակին նվիրված կարևոր նախաձեռնություններին:
Թարմացված է` 30.08.2023 07:59